Ծառայություններ
Ֆիլմերի դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ

Մեդիա կենտրոնը պարբերաբար նախաձեռնում և կազմակերպում է մշակութային թեմաներով տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում` ֆիլմերի ցուցադրություն-քննարկումներ, գրական հանդիպումներ, ուսուցողական դասընթացներ, շնորհանդեսներ:

Միջոցառումների նպատակադրումն է` մասնավորապես երիտասարդների, ուսանողների շրջանում ակտիվացնել և զարգացնել մշակութային հաղորդակցումն ու երկխոսությունը, բովանդակային և բազմակարծ քննարկումները, ինչպես նաև կազմակերպվող ընթացիկ դասընթացների շնորհիվ նպաստել ուսանողների, շահառու կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչների շրջանում մեդիագրագիտության և նոր մեդիա գործիքների կիրառության հմտությունների զարգացումը:

Դուք նույնպես կարող եք հանդես գալ որպես նախաձեռնողներ և մեր սրահում միջոցառումներ իրականացնելու առաջարկներ ներկայացնել:

Միջոցառում առաջարկելու համար հարկավոր է լրացնել հայտ: Մենք կարձագանքենք հայտի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Մեր աշխատակազմը պատրաստ է օգնել Ձեզ միջոցառումների կազմակերպման և հանրային իրազեկման աշխատանքներում:

Միջոցառումները նաև լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ներում, ուղիղ հեռարձակվում «Մեդիա կենտրոնի» կայքում և «Մեդիա կենտրոնի»-ի Youtube-ի ալիքով:

Ծանոթացեք մեր կողմից իրականացված վերջին 3 միջոցառումներին այս հղումներով`

Տեղի ունեցավ «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմի դիտում-քննարկումը

Անցկացվեց «Առցանց ուղիղ հեռարձակում և հանրային իրազեկում» թեմայով գործնական դասընթաց

ՖԱՆՏԱՍՏ-իկ հանդիպում: