«Լևոն Բարսեղյանն ընդդեմ ոստիկանության»
04.09.2013
12:00
Սեպտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացվեց մամուլի ասուլիս` «Լևոն Բարսեղյանն ընդդեմ ոստիկանության» դատական գործընթացի նախադեպային ավարտի մասին:

Ասուլիսի բանախոսներն էին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և դատարանում նրա ներկայացուցիչ, իրավաբան Արտակ Զեյնալյանը:

2011թ. սեպտեմբերի 21-ին ոստիկանությունը Երևանում՝ Սարյանի արձանի մոտից, բերման էր ենթարկել Բարսեղյանին, երբ վերջինս մասնակցում էր Հանրապետության հրապարակում միևնույն ժամանակ անցկացվող, Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված շքերթում օտար պետությունների զորքերի, զինանշանների ու դրոշների առկայության դեմ բողոքի ակցիային:

Ոստիկանները Բարսեղյանին և ակցիայի ևս մեկ մասնակցի տարել էին Կենտրոնի բաժին, 3 ժամ պահել ու շքերթի ավարտից հետո բաց թողել: Մեկ ու կես տարի տևած դատավարությունից հետո դատարանն ամբողջովին բավարարել է հայցը: Դատարանը նաև վճռել է, որ ոստիկանությունը Լևոն Բարսեղյանին պետք է վճարի 8 հազար դրամ:

«Դատարանն ինձ համար շշմելու վճիռ է կայացրել. առաջին անգամ է, որ ճանաչվել է քաղաքացու ազատ խոսքի, տեղաշարժման, հավաքների մասնակցության իրավունքի խախտումը»,- «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ ասաց Լևոն Բարսեղյանը:

Նրա կարծիքով՝ դատական գործի ելքի համար վճռական նշանակություն է ունեցել երկու հեռուստառեպորտաժ («Ազատություն» ռադիոկայանի և epress.am-ի), որոնք կցված էին գործին և ապացուցում էին, որ ոստիկանները ստում են դատարանում և չեն կարողանում հիմնավորել, թե ինչու են բերման ենթարկել իրեն:

«Մենք վկա էինք հրավիրել պիկետի մասնակիցներին և ոստիկանների չէինք հրավիրել: Ոստիկանությունն ինքն էր հրավիրել ոստիկաններին որպես վկա, և այդ 4 ոստիկանների հարցաքննությունը ամենազվարճալին է, ինչ ես տեսել եմ դատարանում»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Արտակ Զեյնալյանը դատարանի որոշումը նախադեպային համարեց այն առումով, որ այսուհետև յուրաքանչյուր անձ նմանատիպ փաստական հանգամանքներում կարող է ակնկալել նման ելքով դատավարություն:

«Սա միայն Լևոն Բարսեղյանի գործը չէ: Լևոն Բարսեղյանը, իր իրավունքները պաշտպանելով, պաշտպանում է հանրության յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքները: Խախտված իրավունք պիտի չմնա: Լևոն Բարսեղյանը ստեղծում է օրինակելի իրավակիրառական պրակտիկա, որը պիտանի կլինի մյուսների համար»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Նրա համոզմամբ՝ այս օրերին Երևանի քաղաքապետարանի մոտ և Կոմիտասի 5 հասցեում բողոքի ակցիաներ անցկացնող անձանց իրավունքներին ևս տեղի է ունենում միջամտություն, և վերջիններս կարող են ընտրել Լևոն Բարսեղյանի անցած ճանապարհը:

«Քաղաքացիներին խորհուրդ կտայի բոլոր դեպքերում պաշտպանել իրենց իրավունքները, որպեսզի մեր իրավունքները չխախտվեն,- ասաց Արտակ Զեյնալյանը և հավելեց,- մենք շարունակելու ենք այս պրոցեսը, ուղղակի չենք մանրամասնում՝ ինչ ենք անելու, որպեսզի մեր մրցակիցները չխափանեն»:

Ասուլիսի վերջում, անդրադառնալով սեպտեմբերի 3-ին Ռուսաստանում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը՝ Արտակ Զեյնալյանն ասաց. «2011թ. սեպեմբերի 21-ին, երբ Լևոն Բարսեղյանը պլակատներ էր գրում, որ «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ», «Հայաստանը անկախ պետություն է», սրա համար էր գրում, որ Հայաստանը մնա անկախ պետություն»:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
«Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ»
17.05.2018
11:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ» թեմայով: Քննարկման բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ գրանցել։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ