Կանանց ռեսուրսային կենտրոնը սպառնալիքներ է ստանում
03.09.2013
12:00
Սեպտեմբերի 3-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացվեց քննարկում՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի հասցեին հնչած սպառնալիքների, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների նկատմամբ համացանցում «ատելության խոսքի» (hate speech) դրսևորումների ակտիվացման, դրանց դեմ իրավական պայքարի միջոցների մասին:

Քննարկմանը մասնակցում էին Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը, կենտրոնի փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Աննա Նիկողոսյանը, Կանանց աջակցման կենտրոնի տնօրեն Մարո Մաթոսյանը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
 
Կանանց ռեսուրսային կենտրոնը վերջին շրջանում սպառնալիքներ է ստանում` ուղղված իր գործունեությանը, մինչև անգամ բնակելի շենքում տեղակայված կենտրոնը պայթեցնելու սպառնալիք:

Քննարկման ժամանակ Լարա Ահարոնյանն ասաց, որ կենտրոնի դեմ սպառնալիքներն ու կենտրոնի գործունեության մասին թեժ քննարկումները սկսվեցին Հայաստանի` Ասոցացման պայմանագիրը ստորագրելու շեմին:

«Համահայկական ծնողական կոմիտեն սկսեց իր գործունեությունը` օգտագործելով մարդկանց ոչ տեղեկացված վիճակը, սխալ ներկայացնելով «գենդեր» եզրը, ատելություն քարոզելով,- նշեց Լարա Ահարոնյանը և հավելեց,- այս մթնոլորտի մեջ հայտնվեցին անհատներ, որոնք սկսեցին սպառնալիքներ հնչեցնել, ինչպես օրինակ` Մարկ Հովհաննիսյանը, ով կազմակերպչական հարցերով է զբաղվում Համահայկական ծնողական կոմիտեում»:

Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրենը նշեց, որ իրենց կազմակերպությունը չի զբաղվել վերջերս մեծ աղմուկ բարձրացրած, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքով, թեև դա լավ օրենք է համարում հայաստանյան հասարակության համար: Ուստի, Լարա Ահարոնյանը չգիտի, թե ինչու իրենց վրա անդրադարձվեց ագրեսիան:

Լարա Ահարոնյանի խոսքով՝ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանի տարածած այն տեղեկատվությունը, թե Կանանց ռեսուրսային կենտրոնը Ազատության հրապարակում երեխաներին օգտագործելով, միասեռականություն և սեռափոխություն է քարոզել, սուտ մատնություն ու զրպարտանք է:

Քննարկման բանախոս Մարո Մաթոսյանը նշեց, որ զրպարտությունները, ստերը և ատելության մթնոլորտը, որոնք կան հասարակության մեջ, չպետք է անպատիժ մնան, պետությունը մեծ պատասխանատվություն ունի:

«Ատելության զոհ դարձած կանանց կազմակերպությունները գործել են միջինում 10 տարի և այս ընթացքում տասնյակ հազարավոր կանանց են օգնել` մասամբ իրենց վրա վերցնելով նաև պետության պարտավորությունները»,- քննարկման ժամանակ ասաց Աննա Նիկողոսյանը:

Նա կարծիք հայտնեց, որ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն են, որ ակտիվացնում են մարզերի երիտասարդությանը, փորձ ու գիտելիք փոխանցում, մասնակցում քաղաքացիական մի շարք նախաձեռնությունների:

«Կանանց կազմակերպություններն են, որ պայքարում են մանկապղծության դեմ, մինչդեռ այսօր մեզ զրպարտում են` մանկապղծության քարոզչություն վերագրելով»,- հավելեց Աննա Նիկողոսյանը:

Լևոն Բարսեղյանը վստահություն հայտնեց, որ ՀԿ-ների դեմ վիրավորանքի և զրպարտության բոլոր դեպքերով պետք է անպայման դիմել դատարան: Միաժամանակ նա վտանգ է տեսնում, որ Հայաստանի գործող օրենսդրությունը և դրա բացերը կկիրառվեն ընտրովի:

«Երբ մենք ապրում ենք մի ռեժիմում, որը ես կոչում եմ մերձավտորիտար, այսպիսի ընտրովիությունն ակնկալելի է»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

««Ատելության խոսքը»՝ որպես եզրույթ, միջազգային պրակտիկա ունի և կիրառելի է բազմաթիվ երկրներում, սակայն Հայաստանում այն չունի օրենսդրական սահմանում, ինչը կարելի է որոշակի առումով բաց համարել»,- ասաց Նվարդ Փիլիպոսյանը:

Միաժամանակ նա նշեց, որ ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածն արգելում է օգտագործել իրավունքներն ու ազատությունները՝ կրոնական, ազգային, ռասայական թշնամանք և ատելություն սերմանելու համար:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ