Ռուսաստանում ներգաղթյալների հանդեպ ներկայիս քաղաքականությունը
29.08.2013
13:00
Օգոստոսի 29-ին «Մեդիա կենտրոնում» Կովկասի ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց քննարկում` «Ռուսաստանում ներգաղթյալների հանդեպ ներկայիս քաղաքականությունը, ոլորտի օրենսդրական խստացումները և հարակից ազդեցությունները» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը և Մոսկվայի Կարնեգի կենտրոնի «Կրոն, հասարակություն և անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոն, ով միջոցառմանը միացավ Skype տեսազանգի միջոցով:

Մոտ մեկ ամիս առաջ` հուլիսի 26-ին,Մոսկվայի Մատվեևսկի շուկայում առևտրականների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումից հետո Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հրահանգեց Մոսկվայի ոստիկանապետ Անատոլի Յակունինին ապաքրեականացմանն ուղղված լայնամասշտաբ գործողություններ ծավալել, որոնց շրջանակում ենթադրվում էր նաև քանդել Մոսկվայի շուկաների մեծ մասը մինչև 2015թ:

Այսօր արդեն փակվել է Մոսկվայի շրջանի 9 շուկա, ոստիկանական բաժանմունքներում ստուգումների են ենթարկվել մի քանի հազար գաստարբայտերներ: Ապաքրեականացման գործընթացը շարունակվում է` ներառելով ապօրինի ներգաղթյալների հայտնաբերմանն ու երկրից արտաքսմանն ուղղված գործողություններ:

«Մենք այդպես էլ չգիտենք՝ կոնկրետ որքան միգրանտ կա Ռուսաստանում»,- քննարկման ժամանակ ասաց Ալեքսեյ Մալաշենկոն:

Միաժամանակ նա հավելեց, որ արդեն անհնար է պատկերացնել Մոսկվան առանց միգրանտների:

«Սա միայն միգրանտների խնդիր չէ, սա տեղացիների և օտարների խնդիր է. ինչպես ապրել բոլորի հետ բարեկամաբար, ցավոք, մենք չգիտենք»,- ասաց Ալեքսեյ Մալաշենկոն:

Քննարկման մյուս բանախոսը՝ Ալեքսանդր Իսկանդարյանը, կարծիք հայտնեց, որ այս թեմայով քննարկումները շատ էմոցիանալ են, նույնիսկ հիստերիկ, պետք է դուրս գալ էմոցիաներից և հասկանալ՝ ինչ է կատարվում:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ