Արմավիրում կարկուտի հետեւանքով առաջացած խնդիրները
14.08.2013
14:00
Մայիսի 17-ին` ժամը 14:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում-ասուլիս «Արմավիրի տարածաշրջանում կարկուտի հետեւանքով առաջացած խնդիրների պատճառները եւ լուծումները» թեմայով:

Բանախոսներն էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը առընթեր «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը, ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետի» օդերևութաբանական կանխատեսման բաժնի պետ Գագիկ Սուրենյանը, Արմավիրում գործող «Գյուղատնտեսական ասոցացիա» Հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լյովա Իսկանդարյանը:

Փոխնախարարը, անդրադառնալով մայիսի 16-ին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցավ խորհրդակցության արդյունքներին՝ նշեց կոնկրետ գործնական քայլերը, որոնք պատրաստվում են իրականացնել:

«Խնդիր է դրվել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում բանջարաբոստանային սերմացուների պահանջն ամբողջովին բավարարել: Բանջարաբոստանային մշակաբույսերի հարցում գյուղացիները կարող են անհոգ լինել, քանի որ նախարարությունը դրանք ձեռք է բերում մեր հանրապետությունում գործող տնտեսվարող սուբյեկտներից. դրանք լավագույնն են: Պատրաստվում ենք շուրջ 200 հազ. սածիլներ տրամադրել՝ լոլիկի, մասամբ նաև՝ տաքդեղի, սմբուկի: Մոտավորապես 24 տոննա սերմացու գյուղացիներին կառավարության կողմից կտրամադրվի անհատույց Այսօր վարկերի երկարաձգման, տոկոսների վճարման կասեցման խնդիրներ են բարձրացվում. այս խնդիրները պետք է քննարկվեն, ամփոփվեն և ներկայացվեն հանրապետական հանձնաժողովին» ,- ասաց Գառնիկ Պետրոսյանը:

Մասնագիտական մոտեցման դեպքում, նա համոզված է, որ հնարավոր է եկող տարի լիարժեք բերք ստանալ :

 «Գյուղնախարարությունը կարող է մեզ առաջարկել եգիպտացորեն, որի իրացման հարցը ինչպես կլինի՝ պարզ չէ: Վնասն այնպիսին է, որ խաղողի բերք մյուս տարի էլ չի լինի: Գյուղացուն անհրաժեշտ է միայն տալ: Էն ժամանակ, երբ գյուղացին իր ամենօրյա հոգսերից բացի կարողացավ մտածել ընտանիքին թատրոն տանելու մասին, այդ ժամանակ կարելի է գյուղացուց ուզել: Իսկ մինչ այդ պետք է միայն տալ, մինչև գյուղացու ոտքի կանգնելը»,- ասաց «Գյուղատնտեսական ասոցացիա» ՀԿ ներկայացուցիչ Լյովա Իսկանդարյանը:

ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետի» օդերևութաբանական կանխատեսման բաժնի պետ Գագիկ Սուրենյանը նշեց, որ կարկտային պրոցեսները բարդ են տեղայնացված, և դրանք կանխատեսել հնարավոր չէ: Նա հայտնեց, որ առաջիկայում հանրապետության սահմաններում կարկուտ է սպասվում:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը առընթեր «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը «Մեդիա կենտրոն»-ին հայտնեց, որ Թալինի տարածաշրջանում, որտեղ հակակարկտակայան չկա, հենց այսօր կարկուտ է եկել:

«ՀՀ ԱԻՆ համակարգում ներառված են 154 հակակարկտային կայաններ, պաշտպանության տակ է գտնվում 13 հազ հա տարածք: Մեր կայանները Արմավիրում աշխատել են ճիշտ ժամանակին, բայց կայանների քանակը շատ քիչ էր, իսկ պրոցեսը՝ հզոր: Այս տարի նախատեսվում է կառուցել ևս 36 կայան, որից 12-ը՝ Արմավիրի մարզում»,- ասաց նա:

Քննարկում-ասուլիսի ժամանակ ներկայացվեց նաեւ «Մեդիա կենտրոն»-ի պատրաստած ինֆոգրաֆիկան Հայաստանում հակակարկտակայանների քանակի վերաբերյալ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Ճապոնական թեյախմություն և մշակութային զրույցներ
28.12.2017
19:00
Ամանորյա տոներին ընդառաջ Հանրային Լրագրության Ակումբում իրականացվեց ճապոնական թեյախմություն և մշակութային զրույցներ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ