Զլմ-ների տարածած հայտարարությունը
25.06.2013
12:00
Հունիսի 25-ին` ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում` վերջերս էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից տարածած հայտարարության կապակցությամբ, որով 15 էլեկտրոնային լրատվամիջոցների խմբագիրներ, հաշվի առնելով լրատվական դաշտում առկա անբարեխիղճ մթնոլորտը, առաջարկում են միմյանց հետ համագործակցության հստակ կանոններ:

Բանախոսներն էին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը, Haynews.am կայքի գլխավոր խմբագիր Անուշ Խեչոյանը, Blognews.am կայքի գլխավոր խմբագրի օգնական Կոնստանտին Տեր-Նակալյանը, Shamshyan.com կայքի ներկայացուցիչ Գեւորգ Էմին-Տերյանը, «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ  Աշոտ Մելիքյանը:

«Կայքերի մեծ մասը կորցնում են ընթերցող և եկամուտի աղբյուր, այսինքն խոսքը ոչ միայն էթիկայի, այլև ուրիշի հաշվին ապրելու մասին է, ինչն անթույլատրելի է» ,- համոզված է Թովմասյանը:

Նա կարծում է, որ հայտարարության տեքստը թույլ կտա ներքին կանոնակարգման դաշտում կարգավորել խնդիրը` առանց օրենսդրության միջամտությանը հասնելու:

«Ինձ համար կարևորը էթիկան է. եկեք մեկս մյուսի աշխատանքը հարգենք, և երբ կանցնի պատշաճության սահմանը` կդիմենք դատական ատյաններին», - նշում է Անուշ Խեչոյանը:

Հայտարարության տարածելուց հետո, Գևորգ Էմին-Տերյանի համոզմամբ,  մի իրավիճակ է ստեղծվել, երբ մարդիկ պետք է մտածեն` իրենք լրատվամիջոց են, թե՞ լրատվամիջոց չեն:

«Ես համարում եմ, որ օրենքը անհրաժեշտություն է, որովհետև եթե օրենքը չլինի, ես ստիպված եմ փայտ վերցնել ձեռքս և սպասել` երբ են որոշ կայքերի խմբագիրներ տուն գնում: Սա միայն բարոյական, էթիկական հայտարարություն է և օրենքի ուժ չունի»,- ասում է նա:

Blognews-ն, ըստ էության, կողմ է նախաձեռնությանը` չնայած նրան, որ ինչպես ասում է Կոնստանտին Տեր-Նակալյանը, իրենք ունեն ձևաչափի խնդիր. իրենց կայքում հրապարակված նյութերը չեն պատկանում իրենց:

Աշոտ Մելիքյանը մտածում է, որ այս գործընթացը ինքնամաքրման գործընթաց է:

«Սա հետևանք է նրա, որ լրագրությամբ սկսեցին զբաղվել ոչ պրոֆեսիոնալները, սա նորմալ երևույթ է, քաղաքացիական լրագրության զարգացումը տեխնոլոգիաներին համընթաց զարգացող ուղղություն է: Այն օրենքը, որ ստեղծվել է տարիներ առաջ, այն ժամանակվա համար էր, և մի շարք այսօրվա իրողություններ թելադրում են նոր ադեկվատ լուծումների անհրաժեշտություն»,- պնդում է Աշոտ Մելիքյանը:

Գեւորգ Հայրապետյանը համոզված է, որ միայն իրավական կարգավորմամբ հնարավոր չէ խնդիրը ամբողջությամբ լուծել:

«Չի բացառվում, որ ապագայում հիպերհղումները հայտնվեն դինոզավրերի դարաշրջանում և նոր մարտահրավերներ հայտնված լինեն»,- կարծում է Հայրապետյանը:

15 լրատվամիջոցների տարածած հայտարարությանը այլ լրատվամիջոցներ էլ են միացել և մի քանի օրից լրագրողները հանդես կգան նոր հայտարարությամբ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ