Գրիգոր Պապյանի սպանության գործը
24.06.2013
12:00
Հունիսի 24-ին` ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ ասուլիս` Սյունիքի մարզում Գրիգոր Պապյանի սպանության գործի բացահայտման ընթացքի վերաբերյալ:

Բանախոսը՝ գործով մեղադրյալների փաստաբան Վահագն Մանուկյանն է:

Դեպքը տեղի է ունեցել 2010թ.-ին օգոստոսի 28-ին. Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում վիճաբանել են Սահակ Սահակյանը, Գեւորգ Թոսունյանը (Հակոբ Թոսունյանի տղան) ու Գրիգոր Պապյանը:

Հարուցվել է քրեական գործ եւ մեղադրյալներ են ճանաչել ու ձերբակալել Գևորգ, Ջորջ և Հակոբ Թոսունյանները, մյուս տղայի՝ Կարապետ Թոսունյանի նկատմամբ  ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտված, ու գործն արդեն դատարան տանելու ժամանակն է:

Փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` նրանց մեղսագրված գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով:

Փաստաբանը համոզված է, որ գործի նախաքննությունը կատարվել է խիստ թերի ու միակողմանի, թույլ են տրվել բազմաթիվ քրեադատավարական նորմերի խախտումներ: Նա հայտնում է, որ գործով նյութերը, սկավառակները պաշտպանական կողմին չտրամադրելը վկայում է մինչդատական վարույթ իրականացնող մարմնի` քննչական խմբի քննիչների կողմից անձնական կամ այլ շահագրգռվածություն ունենալու և իր պաշտպանյալների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մասին, ինչը ՀՀ քրդատօրի 92 հոդվածի կարգով արդեն իսկ բացարկ հայտնելու հիմքերից մեկն է:

«Իմ` որպես դատապաշտպան, տպավորությունն այն է, որ ուղղակի քրեական հետապնդում են իրականացնում մեկ ընտանիքի նկատմամբ:  Թոսունյանների գրեթե ողջ ընտանիքը կալանավորված է: Այս ողջ ամիսների ընթացքում որևէ կոնկրետ փաստարկ չի ներկայացվել, թե ինչու Հակոբ Թոսունյանը պետք է գտնվի մեկուսարանում: Իմ կողմից բոլոր միջնորդությունները քննիչի և դատախազի կողմից մերժվել են. ես պահանջում եմ տրամադրել այն բոլոր նյութերը, որոնք չեն տրամադրվել պաշտպանական կողմին»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալ Հակոբ Թոսունյանն ունի բազմաթիվ առողջական խնդիրներ և պետք է լինի բժիշկների հսկողության տակ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ