Հայկ Մովսիսյանի գործի ընթացքը
12.06.2013
13:00
Հունիսի 12-ին` ժամը 13:00-ին տեղի ունեցավ ասուլիս ԼՂՀ Շուշի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի գործի ընթացքի և նրա մորը՝ Հեղինե Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ չճանաչելու վերաբերյալ:

Բանախոսներն էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Հայկ Մովսիսյանի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը:

2012 թ. նոյեմբերի 20-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Հայկ Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել զինծառայությունից խուսափելու համար և դատապարտվել 3 տարվա ազատազրկման: 2012 թ. նոյեմբերի 28-ին ԼՂՀ Շուշի ՔԿՀ-ում Հայկ Մովսիսյանին գտել են մահացած: Դեպքից անցել է շուրջ 6 ամիս և չնայած Հեղինե Պետրոսյանը ներկայացրել է բազմաթիվ դիմում բողոքներ, մինչ օրս տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել: 2013 թ. ապրիլի 13-ին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ վերաքննիչ դատարանը հետմահու անմեղ է ճանաչել Հայկ Մովսիսյանին:

«Մենք Մոսկվայից վերադարձանք Հայաստան, իմացանք, որ երեխան հետախուզման մեջ է, օդանավակայանում ձերբակալեցին: Գնացի ռազմական ոստիկանություն, որ իմանամ նրա գտնվելու վայրը, ինձ ոչինչ չասացին: Գնացի պաշտպանության նախարարություն` նույնը», ասաց մայրը՝ Հեղինե Պետրոսյանը:

Նրա խոսքով նույն կերպ հետագայում չեն թույլ տվել, որ ինքը մոտենա տղային եւ մահից հետո էլ չեն թույլատրել, որ դառնա տուժողի իրավահաջորդ:

«Այն ժամանակ, երբ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Հայկ Մովսիսյանին մեղավոր ճանաչեց զինծառայությունից խուսափելու համար, Հայկ Մովսիսյանն ուներ զինգրքույկ` ստացված ՀՀ Պաշտպանության նախարարությունից, այսինքն ինքն այլեւս ծառայության մեջ չէր առողջական խնդիրների պատճառով»,- ասաց Արթուր Սաքունցը:

Նա համոզված է, որ  6 ամիսը բավարար էր դատաբժշկական փորձաքննության համար եւ պետության կողմից այդ պարտավորությունները չկատարելը նրան հիմք է տալիս՝ ենթադրելու, որ Հայկ Մովսիսյանին սպանել են Շուշիի ՔԿՀ-ում: Մայրը հայտնեց, որ որպես ապացույց ունեն լուսանկարներ, որոնք չեն պատրաստվում տրամադրել նախաքննական մարմիններին, քանի որ նրանց չեն վստահում:

«Մեր պահանջն է` անհապաղ ճանաչել Հայկ Մովսիսյանի մորը` Հեղինե Պետրոսյանին, տուժողի իրավահաջորդ: Նրան իրավահաջորդ չճանաչելը ես համարում եմ հանցագործության կոծկման շարունակություն: Բուն հանցագործությունը Հայկ Մովսիսյանի սպանությունն է: Հայկ Մովսիսյանի դեպքը համարում եմ կազմակերպված սպանություն` պետական մակարդակով, որը կոծկվում է պետական մարմինների կողմից»,- ասաց Սաքունցը:

Սաքունցը պահանջում է նաեւ հնարավորություն տալ ծանոթանալու տեղազննության արձանագրությանը, դատաբժշկական փորձաքննություններին և հասկանալու` ինչ է կատարվել պետության կողմից: 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ