Մեկնարկում է «Նարեկացի» արվեստների փառատոնը
07.06.2013
11:30
Հունիսի 7-ին` ժամը 11:30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ներկայացվեց հունիսի 15- 22-ը նախատեսվող «Նարեկացի» արվեստների փառատոնի ծրագիրը: Փառատոնը կազմակերպվում է «Նարեկացի» արվեստի միության և «Մելոս» ընկերության կողմից:

Բանախոսներն էին՝ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը, երգիչ Վահան Արծրունին, երգահան, «Նարեկացի» արվեստի միության գեղ.ղեկավար Լևոն Իսկենյանը,  նկարչուհի, «Նարեկացի» արվեստի միության կերպարվեստի բաժնի գեղ. ղեկավար Սևան Նագգաշյանը:

«Նարեկացի» արվեստների փառատոնը կներկայացնի հայ մշակույթը բարձրագույն մակարդակով: Մտահղացումը վաղուց կար, Վահան Արծրունին վերակենդանացրեց»,- ասաց Նարեկ Հարթունյանը:

Արծրունին ցավով արձանագրեց, որ վերջին տարիներին ստեղծված իրականությունը կարծես մերժում է ազատ արվեստը:

«Էս երաժշտական ֆորմատը որևէ այլ տեղ Հայաստանում չեք կարող տեսնել, այս մարդիկ իրենց համերգային խնդիրները ավելի հեշտ լուծում են արտերկրում, քան այստեղ: Այս փառատոնով մենք փորձում ենք ճանաչելի դարձնել մեր արվեստը, մեր ժողովրդի համար»,- ասաց նա:

Ստորեւ ներկայացնում ենք փառատոնի ծրագիրը:


1. Հունիսի 15-ին՝ փառատոնի բացումը բոլոր արվեստագետների մասնակցությամբ (մուտքը՝ միայն հրավիրատոմսերով)

2. Հունիսի 16-ին՝ Գյուրջիևի անվան ժող. նվագարանների անսամբլ, գեղ.ղեկ.՝ Լևոն Իսկենյան, 
դաշնամուր- Լուսինե Գրիգորյան, դասական ժողովրդական և աշուղական երաժշտություն 
Ծրագրում՝ Կոմիտաս, Սայաթ Նովա, Ջիվանի և Գյուրջիև:

3. Հունիսի 17-ին՝«Օշական» տրիո և «Լույս» վոկալ հնգյակ, ]րագրում՝ հայ հոգևոր և ժող. Երաժշտություն:

4. Հունիսի 18-ին՝ Հայաստանի պետական կամերային երգչախումբ (գեղ.ղեկ.՝ Ռ. Մլքեյան) 
հայ դասական երգչախմբային երաժշտություն, ծրագրում՝ Մանսուրյան, Հալաջսյան, Ավանեսով

5. Հունիսի 19-ին՝ Արթուր Ավանեսով, հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային ստեղծագործություններ:

6. Հունիսի 20-ին՝ ջազային համերգ - Վահագն Հայրապետյան, Արմեն Հյուսնունց

7. Հունիսի 21-ին՝ Վահան Արծրունի, ժամանակակից կամերային երաժշտություն
Ծրագրում՝ «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը:

8. Հունիսի 22-ին՝ «Նարեկացի» ժող. նվագարանների անսամբլ, գեղ.ղեկ.՝ Հովիկ Սահակյան
«Կարին» երգի- պարի անսամբլ, գեղ.ղեկ.՝ Գագիկ Գինոսյան, ծրագրում՝ հայ ժողովրդական և հոգևոր երաժշտություն

Նկարիչներ՝ Հակոբ Հակոբյան, Վարդան Թովմասյան, Արմեն Խոջոյան, Շոթա Ոսկանյան, Աշոտ Ավագյան, Սևան Նագգաշյան, Հովնան Սարգսյան, Արարատ Սարգսյան և Նարեկ Հարթունյան:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել «Մելոս» ընկերություն՝ 077 82 79 96 կամ 094 53 27 50 հեռախոսահամարներով: 

Լուսանկարներ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
«ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում»
14.02.2018
12:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ