Թեղուտի հանքավայրի շահագործման խնդիրները
07.06.2013
10:30
Հունիսի 7-ին` ժամը 10:30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի կայացրած որոշումը» թեմայով: Վերջինիս համաձայն՝ Հայաստանը խախտել է կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետը՝ հրաժարվելով վարույթ ընդունել «էկոդար» ՀԿ-ի հայցը:

Բանախոսներն են՝ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի (Օրհուսի կոնվենցիա) հայաստանյան համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Աիդա Իսկոյանը եւ իրավաբան Արթուր Գրիգորյանը:

Գրիգորյանն ասաց, որ թեեւ կոմիտեի որոշումը դեռ վերջնական չէ, բայց համոզված է, որ այն վերջնական է դառնալու ու այդ դեպքում նրանք  նախատեսում են նորից դիմել դատարան:

 «12 տարի է ընդունվել է կոնվենցիան, իսկ ՀՀ օրենսդրությունը մինչ օրս չի նախատեսում դրա իրականացումն ապահովող դրույթներ: Հայաստանում իրավական գործընթացը դրվում է քաղաքական կամքի վրա: Օրենսդրությունը չի փոխվում, որովհետև բախվում է անձնական բիզնես շահերի հետ», - ասաց Գրիգորյանը:

«Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն ոչ դատարան է, ոչ էլ քվազիդատարան է»,- ասաց Աիդա Իսկոյանը:

 Օրհուսի կոնվենցիան, նրա խոսքով միակն է, որը ենթադրում է պարտավորություն ո´չ թե մյուս երկրների հանդեպ, այլ իր հասարակության:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ