«Բավական» ֆիլմի ցուցադրություն եւ փորձագիտական բաց քննարկում
27.06.2013
18:00
Հունիսի 27-ին` ժամը 18:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ Ադրինե Գրիգորյանի «Բավական» ֆիլմի ցուցադրությունը եւ հաջորդող փորձագիտական բաց քննարկումը:

Բանախոսներն էին` ֆիլմի հեղինակը՝ Ադրինե Գրիգորյանը, ազգագրագետ  Հրանուշ Խառատյանը, Թեհրանի համալսարանի անթրոպոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչ  Էմիլյա Ներսիսյանը, Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի նախկին առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը, կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը եւ ՀՀ Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

«Բավական»-ն անդրադառնում է Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների տարածվածությանն ու պատճառներին:

Հայ հասարակության տողամիջյան շերտերում ապրում է մի իրականություն, որտեղ կնոջ ընտրության իրավունքն ավարտվում է այնտեղ, ուր սկսվում է ընտանիքին արու ժառանգ պարգևելու նրա անքննելի առաքելությունը:  «Բավական» վավերագրական ֆիլմն ուսումնասիրում է այս իրականությունը` չորս կնոջ պատմության արտացոլմամբ, ովքեր ստիպված են եղել դիմել հղիության արհեստական ընդհատման, որովհետև երեխան, որ պիտի ծնվեր, աղջիկ էր:

 «Այս խնդի մասին մտածում եմ 2007 թվականից, երբ սկսեցի մտահոգվել, թե ինչու է հղիության արհեստական ընդհատման քանակը շատ  Հայաստանում: 2010-ին էր, որ  ուշադրություն դարձրինք արդեն սելեկտիվ աբորտների վրա: Սա ավելին է, քան ուղղակի կնոջ խնդիր, սա խնդիր է, որ առնչվում է Հայաստանում ապրող բոլոր մարդկանց: Սա պատմություն է կանանց համար, որը պատմվում է կանանց կողմից , եւ մենք ակնկալում ենք, որ ֆիլմը խթան կլինի դրական փոփոխությունների համար»,- ասաց Ադրինե Գրիգորյանը:

Հրանուշ Խառատյանը նշեց, որ ընդհանրապես ամբողջ աշխարհում հասարակությունը տղամարդային արժեքների հասարակություն է:

 «Կնոջ ամբողջ կյանքը զգալի չափով ոչ միայն ստորադասված է, այլ նաեւ բռնության ենթակա է: Հայաստանում սեփականության եւ հողի տերը հիմնականում տղամարդիկ են, եւ աղջիկները երբեք չեն գնա դատարան ու ծնողից պահանջեն իրենց բաժին հողը»,- ասաց նա:

Գայանե Ավագյանը հայտնեց, որ  նախարարությունը պատրաստվում է օրենսդրական փոփոխության առաջարկով հանդես գալ:

«Մենք սեռի մասին տեղեկատվություն կտանք 25-30 շաբաթականում, երբ այլեւս հղիությունը ընդհատել չի լինի»,- ասաց նա:

Քննարկմանը ներկա էր Բագրատ Սրբազան Գալստանյանը, ով  ասաց, որ ցանկացած մկրտված մարդ պետք է հետեւի Աստվածաշնչյան կանոններին, որոնցով արգելվում է  աբորտի երեւույթը:

«Քրիստոնեության մեջ հավասարության սկզբունքն է դրված, ուրիշ հարց է, որ հասարակությունները սկսել են դա այլ կերպ մեկնաբանել»,-ասաց նա:

 Էմիլյա Ներսիսյանը համոզված է, որ եթե ընտանիքի հարստությունը հավասար բաժանվի աղջիկների ու տղաների միջեւ, այս խնդիրը կարող է լուծվել:

«Ես կարծում եմ, որ աբորտը սպանություն է, քանի որ երեխան իր ձեւավորման առաջին օրից ունի հոգեբանություն»,- ասաց Միհրդատ Մադաթյանը: 

Նա նշեց՝ մտահոգիչ է, որ երկու հոգի ամուսնանում են եւ անգամ 2 երեխա չեն կարողանում ունենալ:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ