Գազի սակագինը կլինի 156 դրամ
23.05.2013
12:00
Մայիսի 23-ին`ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն» բանավեճային ակումբը Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ անցկացրին փորձագիտական քննարկում-ասուլիս` Հայաստանում գազի սակագնի հնարավոր աճի տնտեսական հետեւանքների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցեցին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնայի նքաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը,  «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը,  «Գործատուների հանրապետական միության» նախագահ ԳագիկՄակարյանը եւ գործարար Իսահակ Աբրահամյանը:

Բաղրամյանը հայտնեց, որ արդեն պարզ է, թե որքանով կբարձրանան գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները: Գազի սակագինը կլինի 156 դրամ՝ մեկ խորանարդ մետրի համար, ներառյալ` ավելացված արժեքի հարկը, իսկ էլեկտրաէներգիայի  գինը կաճի 27 տոկոսով՝ 1 կվտ/ժամը՝ 7-8 դրամով: 

«Տեխնիկական վերազինման համար Հայռուսգազարդը ներկայացրել էր շուրջ 4 միլիարդի ծախս, որը հանձնաժողովն իր հաշվարկներում չի ընդունել: Մենք մեր հաշվարկի տարբերակը շուտով կտեղադրենք կայքում և բոլոր շահագրգիռ կազմակերպություններին կհրավիրենք քննարկման»,- հայտարարեց Բաղրամյանը:

Գագիկ Մակարյանը նշեց, որ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները ինչպես եւ սովորական բնակիչները, տուժելու են, քանի որ գազի անգամ ամենաչնչին տարբերությունը կկրճատի գործատուների շահույթը եւ կբարձրացնի բնակիչների ծախսերի թիվը:

«Ե՞րբ կառավարությունը հայտարարում է 8-10%-ով աղքատության նվազեցման մասին, ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք էդ տոկոսում հաշվի է առնված գազի սակագնի աճը: Գազի սակագնի թանկանալու դեպքում անգամ նորմալ ընտանիքը ձմեռային սեզոնում կվճարի 90,000 դրամ գազի համար, այսինքն` ընտանիքի մեկ անդամի մեկ ամսվա աշխատավարձը կուղղի գազի, եւ հաշվի առնելով, որ համատարած թանկացումներ կլինեն նաեւ այլ ոլորտներում, պարզ է, որ բացասական իրավիճակ է ստեղծվելու բոլորի համար»:

Նրա խոսքը հաստատեց գործարար Իսահակ Աբրահամյանը, ով նշեց, որ գազի թանկացման դեպքում ստիպված կլինի դադարեցնել իր գործունեությունը եւ հեռանալ երկրից:  

Քննարկում-ասուլիսը համակարգեց «168 ժամ» թերթի տնտեսական լրագրող Բաբկեն Թունյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը» թեմայով:
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ