Դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների ասուլիսը
02.05.2013
12:00
Մայիսի 2-ին` ժամը 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում-ասուլիս Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող եւ ընտրությունների ընթացքն ու նախընտրական շրջանը վերահսկող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ասուլիսին ներկա էին «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ գիտաշխատող Սաթիկ Բադեյանը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Շագաֆյանը, «Ընտրական ժողովրդավարության կենտրոն» ՀԿ-ն ներկայացնող Աղասի Եսայանը, iDitord կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանը և «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Վահրամ Վարդանյանը:

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը, նշելով, որ արդեն իսկ գրանցված են լրագրողների հանդեպ բռնության դեպքեր նախընտրական շրջանում եւ կոչ արեց քաղաքական ուժերին և ոստիկանությանը՝ ապահովել լրագրողական առաքելության իրականացման համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ:

Բանախոսը տեղեկացրեց նաև, որ մայիսի 5-ին «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ում 093 107 085, 010533895 հեռախոսահամարով գործելու է թեժ գիծ և արագ արձագանքման խումբ:

Աղասի Եսայանը ներկայացրեց «Ընտրական ժողովրդավարության կենտրոն» ՀԿ նախաձեռնած «Աչքաբաց» ծրագիրը: Այս համակարգը հնարավորություն կտա դիտորդներին կարճ հաղորդագրությունների ձևով փոխանցել տեղամասերում գրանցվող արդյունքները, որոնք անմիջապես կտեղադրվեն armelections.net կայքում՝ հասանելի դառնալով հանրությանը:

iDitord կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ կայքի կողմից մինչ այժմ արձանագրվել է 15 ահազանգ, ինչը քաղաքացիական ակտիվության ցածր ցուցիչ է՝ նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածի համեմատ:

Անդրադառնալով ընտրությունների օրն ակնկալվող հնարավոր միջադեպերին, Սամվել Մարտիրոսյանը որպես հիմնական վտանգ նշեց «թաղային կրիմինալի մուտքը քաղաքական դաշտ»:

Նրա հետ համաձայնեց «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպությունը ներկայացնող Ալեքսանդր Շագաֆյանը. «Համայնքային ընտրություններն ավելի պարարտ դաշտ են ստեղծում թաղային հեղինակությունների մասնակցության համար»:

«Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Վահրամ Վարդանյանը կասկածելի որակեց այն հանգամանքը, որ դիտորդները մինչև վերջ չեն բացահայտում իրենց ֆինանսավորման աղբյուրները: Նրա դիտարկմամբ` երևանցիներն ու քաղաքական ուժերն այժմ ավելի հետաքրքրված են ընտրական գործընթացներով:

«Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ գիտաշխատող Սաթիկ Բադեյանը նշեց, որ մինչ այդ միայն մարզերում գործունեություն իրականացնող կազմակերպությունը առաջին անգամ է դիտորդական առաքելությամբ ներկայանալու Երևանում՝ 100 վերապատրաստված դիտորդներով, ում ներկայությունը հավասարապես բաշխված կլինի բոլոր ընտրատարածքներում:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ