Ակտիվիստներ-ոստիկանություն հաճախակի բախումների հետքերով
27.08.2013
12:00
Օգոստոսի 27-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացվեց քննարկում՝ Կոմիտասի 5 հասցեում բազմահարկ շենքի շինարարության դեմ պայքարողների և ոստիկանության միջև բախումների ու Երևանի քաղաքապետարանի մոտ տրանսպորտի թանկացման դեմ պայքարող և քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների հրաժարականը պահանջող ակտիվիստների վրա կատարված հարձակումների վերաբերյալ:

Քննարկմանը մանակցում էին «Արմենիա թուդեյ» տեղեկատվական-վերլուծական գործակալության և կայքի խմբագիր, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահի Հայկուհի Հարությունյանը, իրավաբան Մհեր Արշակյանը, ՀՀ և Կանադայի քաղաքացի Միքայել Տոնոյանը:

«Մեդիա կենտրոնը» քննարկմանը հրավիրել էր նաև ներկայացուցչի ՀՀ ոստիկանությունից, սակայն ոստիկանությունը չէր արձագանքել հրավերին:

Քննարկման ընթացքում Միքայել Տոնոյանն ասաց, որ ինքը քաղաքացիական ակտիվիստ չէ, այլ ընդամենը զբոսնելիս է եղել քաղաքապետարանի տարածքում, երբ սպորտային կազմվածքով մի տղամարդ է մոտեցել, մեղադրել, որ Տոնոյանն ինչ-որ խնդիրներ է ստեղծում իրենց հայրերի համար, և զգուշացրել, որ Տոնոյանին այլևս չտեսնեն քաղաքապետարանի դիմաց: Դրանից հետո Տոնոյանը հետևից հարված է ստացել, իսկ այդ տղամարդն ու մյուս հարձակվողները փախել են:

«ՀՀԿ-ին կից գործում են ահաբեկչական խմբավորումներ, որոնք սարսափելի անկազմակերպ ձևով հարձակվում են մարդկանց վրա: Սա խիստ մտահոգիչ է»,- կարծիք հայտնեց Տոնոյանը:

Քննարկման բանախոս, իրավաբան Մհեր Արշակյանը իշխանության կողմից «բռնություն» և «քաղաքական հետապնդման փորձեր» որակեց այն, որ ոստիկանները նույն մարդկանց պարբերաբար ենթարկում են բերման:

Իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց, որ ակտիվիստները ոստիկանների ապօրինությունների բոլոր դեպքերով պետք է հանցագործության մասին հաղորդում ներկայացնեն գլխավոր դատախազություն:

Սաքունցը տեղեկացրեց, որ քաղաքացիական ակտիվիստներն այսօր՝ ժամը 13-ին, ոստիկանության առջև անցկացնելու են ցույց, այնուհետև երթով շարժվելու են մինչև գլխավոր դատախազություն՝ դատապարտելու ոստիկանության կողմից ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների իրավունքների ոտնահարումները:

«Գլխավոր դատախազությունը զանգվածային լրատվամիջոցներով տարածված բամաթիվ այդ խախտումների վերաբերյալ արդեն իսկ պետք է քրեական գործեր հարուցած լիներ: Այսինքն՝ մենք տեսնում ենք կանխամտածված անգործություն»,- ասաց Արթուր Սաքունցը:

Քննարկման մեկ այլ մասնակից, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց իր այն դիտարկումը, որ ոստիկանների, ինչպես նաև առանձին անհատների կողմից հավաքի մասնակիցներին ուղղված բռնի գործողությունները նպատակ ունեին վերջիններին դրդել անել քայլեր, որոնք կփոխեին խաղաղ հավաքի բնույթը:
«Մեդիա կենտրոնի» քննարկման ընթացքում առանձին անդրադարձ եղավ նաև «Արմենիա թուդեյ» տեղեկատվական-վերլուծական գործակալության և կայքի խմբագիր, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին պատահածին: Վերջինիս ոստիկանները բերման էին ենթարկել Կոմիտասի 5 հասցեից և ծեծել, իսկ այնուհետև քրեական գործ հարուցել իշխանության ներկայացուցչի դեմ բռնության հոդվածով (316-րդ հոդված):

Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ իր պաշտպանյալը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, իսկ ոստիկանությունը չունի այն հարցի պատասխանը, թե ինչու է Կիվիրյանը բռնության ենթարկվել, ուստի հակաքայլ է արել և հարուցել քրգործ:

Կիվիրյանի մյուս փաստաբանը՝ Երվանդ Վարոսյանը, հավելեց, որ 2007թ.-ից աշխատելով փաստաբան՝ պարբերաբար առնչվում է դեպքերի, երբ ոստիկանությունը որպես մահակ է օգտագործում 316 հոդվածը հենց ոստիկանության բնություններին ենթարկված քաղաքացիների դեմ:

Քննարկման ամբողջական տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ