«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում
03.07.2013
12:00
Հուլիսի 3-ին` ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ ասուլիս-քննարկում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Ասուլիս-քննարկումը տեղի ունեցավ «Մեդիա կենտրոն»-ի եւ Պետական կառույցների հետ համագործակցության «Հանրային ցանց»-ի և այն համակարգող «Արազա» ԲՀԿ-ի համագործակցությամբ: 

Ասուլիսի բանախոսներն էին «Արազա» ԲՀԿ նախագահ Թամարա Աբրահամյանը եւ ՀՀ գործատուների միության զբաղվածության մասնավոր ընկերությունների միության ճյուղային նախագահ Նանա Հերունին: 

2013թ ապրիլի վերջին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում հանրային քննարկման նպատակով 15 օր ժամկետով տեղադրվեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Մայիս ամսվա ընթացքում «Հանրային ցանցի» սոցիալական հարցերի հանձնախմբի փորձագետներն իրականացրեցին օրենքի նախագծի հանրային փարձաքննություն, բացահայտված հարցադրումներն ու դիտարկումներն ուղարկեցին նախարարություն: Այնուհետև «Արազա» ԲՀԿ-ը հունիսի 6-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» դահլիճում իրականացրեց օրենքի նախագծի հանրային քննարկում` նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի, Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանի, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների, ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» և «ՀՅԴ» խմբակցությունների պատգամավորների և պատգամավորների օգնականների մասնակցությամբ:

«Մեր օրենքներն ինչպե՞ս են մշակվում. հիմնականում վերցվում է ինչ-որ հաջողված եվրոպական մոդել: Այն առնվազն պետք է տեղայնացվի և հարմարեցվի մեր հասարակությանը, բայց դա չի արվում: Մեր շուկան շատ ավելի քիչ զարգացած է եվրոպական շուկայից և պատրաստ չի ընդունել այն կանոնները, որոնք պարտադրվում է»,- համոզված է Նանա Հերունին:

Նա կարծում է, որ Հայաստանի համար հիմնական խնդիրն այն է, որ մասնագետները լքել են Հայաստանը և շարունակում են լքել սարսափելի թվերով: Մնացած խնդիրները գործատուները, ըստ Հերունու, փորձում են ինքնուրույն լուծել, քանի որ հույս չեն դնում պետական աջակցության վրա:

«Հաշմանդամության կարգերի սահմանման չափորոշիչները չեն որոշված: Մեր միակ հույսն այն է, որ սոցապ նախարարությունը պատրաստակամ է վերաբերվում քաղաքացիական հասարակության նախաձեռնություններին: Իսկ մենք պարբերաբար բարձրաձայնում ենք, որ խնամատարի համար սահմանվում է միայն նպաստ, երեխայի չափահաս դառնալուց հետո նա պետական աջակցություն չունի եւ այդ խնդիրը ամրագրված չէ օրենքի նոր նախագծով»,- ասաց Թամարա Աբրահամյանը:

Նա նշում է նաեւ հաշմանդամության առաջին կարգ ունեցող մարդկանց, ովքեր անգործունակ են ճանաչվում, բայց իրականում նրանց մեջ կան մարդիկ, ովքեր ունեն հզոր մտավոր ներուժ եւ կարող են աշխատել:

«Մեր աշխատաշուկան ունի արհեստավորների կարիք, բայց այսօր մեր երիտասարդության ճնշող մեծամասնությունը ստանում է իրավաբանի, միջազգայնագետի, քաղաքագետի կրթություն, որոնց պահանջարկն աշխատանքային շուկայում, բնականաբար, մեծ չէ: Դրա հետևանքով միջազգայնագետը կարող է հայտնվել վաճառասեղանի մոտ, կամ վերապատրաստվել ու դառնալ վարսահարդար»,- ասում է Աբրահամյանը:

Օրենքը դեռ վերջնական չի ընդունվել, բայց հասարակական սեկտորի ներկայացուցիչները կարծում են, որ դեռ կարող են ազդել վերջինիս բարեփոխման վրա:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ