Տասը տարի անց. «Ավելի սև այգի»
02.07.2013
12:00
Տասը տարի անց. «Ավելի սև այգի»

Հանդիպում Թոմաս դը Վաալի հետ՝ Մեդիա կենտրոնում

«Ես ցանկանում էի իմանալ… վերջիվերջո ի՞նչն է մղել Հայաստանին ու Ադրբեջանին պատերազմի: Բայց ես զուր էի փնտրում ու վերջիվերջո որոշեցի ինքս գրել այն գիրքը, որ ուզում էի կարդալ». Թոմաս դը Վաալ


Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Մեդիա կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ մամլո ասուլիս և քննարկում` նվիրված Թոմաս դը Վաալի հեղինակավոր «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքի (2003)` վերախմբագրված տարբերակով հրատարակմանը:

Հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ հուլիսի 2-ին ժ. 12:00-ին Մեդիա կենտրոնի գրասենյակում:

Քննարկման բանախոսներն էին «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը և Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Թարգմանվելով հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն` գիրքը հակասական արձագանքներ է առաջացրել հակամարտող երկու պետությունների հասարակություններում` առիթ դառնալով բազմաթիվ քննարկումների ու բանավեճերի:

«Սև այգի»-ն Ղարաբաղյան հիմնախնդրի լուրջ ուսումնասիրություն է` հիմնված դը Վաալի կողմից հակամարտության տարիների լուսաբանման, կողմերի ներկայացուցիչների հետ բազմաթիվ հարցազրույցների, բացառիկ աղբյուրների և արխիվային նյութերի վրա:

Դը Վաալը նկատում է, որ «մեծ առումով` գիրքը (որոշ չափով) ավելի ջերմ ընդունելություն է գտել Ադրբեջանում, քան Հայաստանում»: «Հայերը գիրքն անցկացրել են մանր սանրի միջով ու քննադատում են այս կամ այն ածականի կամ արտահայտության գործածությունը», կարծում է հեղինակը:

Գրքի առաջին հրատարակումից տասը տարի անց, չլուծված հակամարտության անփոփոխ պայմաններում, Թոմաս դը Վաալը որոշեց վերահրատարակել գիրքը:

«Այս տասնամյակի ընթացքում շատ բան է փոխվել, բայց անցած տասնինը տարվա միջով անցնող «ո´չ խաղաղություն, ո´չ պատերազմ» կարգախոսը նույնն է մնում: Սև հումոր է, բայց մարդկանց ասում էի, որ գրքի վերախմբագրված տարբերակի վերնագիրն է` «Ավելի´ սև այգի», գրում է դը Վաալը գրքի նախաբանում:

«Այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել, բայց գլխավորը չի փոխվել. կոնֆլիկտի շուրջ շատ բան է փոխվում, բայց հենց կոնֆլիկտը չի լուծվում ու իրավիճակը ավելի է վատթարանում»,- կարծում է Թոմաս դը Վաալը:

Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ կոնֆլիկտների մասին պետք է խոսել, պետք է փորձել խոսել ճիշտ ձեւով, պետք է փորձել հասկանալ այն, ու անպայման կլինեն մարդիկ, ովքեր դժգոհ կլինեն, բայց կոնֆլիկտը գրքով լուծել հնարավոր չէ:

«Թոմի գիրքը օգտակար է, բայց դա չի նշանակում, որ ես թերություններ չեմ տեսնում: Եթե լինեին եւս 40 գրքեր, մենք կքննարկեինք, թե ինչն է լավ ու ինչը վատ: Ցավոք, այդ գրքերը չկան»,-ասաց Իսկանդարյանը:

Թոմաս դը Վաալը խոստովանեց, որ այժմ կա ցանկություն կոնֆլիկտը լուծելու, բայց կոնֆլիկտների մեծամասնությունը խաղաղ ճանապարհով չեն կարգավորվում:

Իսկանդարյանը ավելացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իրականում ոչինչ չի արել այս հարցի կարգավորման համար, ու չկա աշխարհում այնպիսի երկիր, որտեղ կոնսենսուսի ճանապարհով հարցեր են լուծվում, այն էլ` այնպիսի երիտասարդ կոնֆլիկտների դեպքում, ինչպիսին ԼՂ եւ Ադրբեջանի կոնֆլիկտն է:

«Կան բավարար քանակությամբ ծախսված ռեսուրսներ, որոնք պետք է կանխարգելեին նոր պատերազմը, բայց դրանք բավարար չեն կոնֆլիկտը ամբողջությամբ լուծելու համար»,-համոզված է Թոմաս դը Վաալը, ով չի բացառում պատերազմի վերսկսումը:


Նա հայտնեց, որ երիտասարդ սերունդը Ադրբեջանում ավելի ագրեսիվ է մեծանում , հայերը նույնպես ագրեսիվ են, բայց պասիվ ագրեսիվ են:
Իսկանդարյանը համոզված է, որ պատերազմի վերսկսվելը ռացիոնալ տեսանկյունից անհնար է դարձել:

Միջոցառումն իրականացվեց Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում, որ գործում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Ճապոնական թեյախմություն և մշակութային զրույցներ
28.12.2017
19:00
Ամանորյա տոներին ընդառաջ Հանրային Լրագրության Ակումբում իրականացվեց ճապոնական թեյախմություն և մշակութային զրույցներ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ