Մեկնարկում է «Մայր (այլ) Հայաստան» ֆոտոցուցահանդեսը
01.07.2013
13:00
Հուլիսի 1-ին` ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամլո ասուլիս` հուլիսի 3-ին «Նորարար փորձառական արվեստի կենտրոն»-ում կազմակերպվող «Մայր (այլ) Հայաստան» խորագրով ֆոտոցուցահանդեսի վերաբերյալ:

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ տասը կին լուսանկարիչներ միավորել են իրենց հայացքները` ներկայացնելով խմբակային ցուցահանդեսում Հայաստանն այնպես, ինչպես իրենք են տեսնում:

Ասուլիսի բանախոսներն էին լուսանկարիչներ Սառա Անջարգոլյանը, Նազիկ Արմենակյանը, Անուշ Բաբաջանյանը, Անահիտ Հայրապետյանը, Հասմիկ Հայրապետյանը և Նելլի Շիշմանյանը, ինչպես նաեւ «Մայր (այլ) Հայաստան» ցուցահանդեսի համադրող Սվետլանա Բաչևանովան:

Ցուցահանդեսի աշխատանքները ներկայացնում են հայկական իրականությունը կնոջ դիտանկյունից` բացահայտելով հաճախ անտեսվող կողմերը: Այս կին լուսանկարիչները բարձրաձայնում են սոցիալական անարդարությունների և կանանց դերի մասին ժամանակակից Հայաստանում սև-սպիտակ լուսանկարներով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են հաշմանդամություն ունեցող մարդիկ հաղթահարում խոչընդոտները` նոնկոնֆորմիստների գունավոր լուսանկարներով, հասարակության մեջ իրենց տեղը գտնել փորձող տրանսգենդերների ինտիմ լուսանկարներով:

«Ինձ բախտ վիճակվեց համադրելու այս ցուցահանդեսը, և ես իրավունք ստացա մտնելու մայրերի, արհեստավարժների ու սոցիալական ակտիվիստների աշխարհը»,- ասում է Սվետլանա Բաչևանովան` «Մայր (այլ) Հայաստան» ցուցահանդեսի համադրողը:

«Կանայք Հայաստանում դեռևս պայքարում են կարիերայի համար: Կանանց դեռևս ընկալում են որպես մայրեր ու տնային տնտեսուհիներ: Բայց այս տասը կին վավերագրող լուսանկարիչները կոտրել են կարծրատիպերը, գտել են իրենց կարիերան առաջ մղելու ձևը և ստեղծել հզոր և ազդեցիկ աշխատանքներ»,- համոզված է նա:

Լուսանկարիչները անդրադառնում են կանանց նկատմամբ բռնություններին, փոխգենդերի խնդիրներին, փախստականներին, ազգային փոքրամասնություն կազմող եզդիական համայքի երեխաների կրթության իրավունքին, սահմանամերձ գյուղերում բնակվող մարդկանց սոցիալական խնդիրներին, պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց, հագուստով տարբերվող կանանց, տարբեր իրերի, որոնց մարդիկ երկրորդ կյանք են հաղորդում, միանգամից 5 սերնդի ներկայացուցիչների մեկ նկարում, բանակային խնդիրներին Հայաստանում:

«Դպրոցում կամ ինստիտուտում լավ սովորողները աղջիկներ են լինում, բայց հետո Ազգային ժողովում տեսնում ես` չկան այդ աղջիկները: Տղամարդիկ չեն թույլ տալիս իրենց կանանց աշխատել, լավագույն դեպքում` կանայք դառնում են մանկավարժ», - համոզված է Անահիտ Հայրապետյանը:

Սառա Անջարգոլյանն ասում է, որ իմ նախագծում երկու աշխարհ են. զինվորներն առաջին գծում, բանակում և այն դատարկ ընտանիքները, որտեղ զինվորները երբեք չեն վերադառնա:

«Նախագիծը երկու մաս ունի` լուսանկարների շարք և ֆիլմ, որը ներառում է հարցազրույցներ առաջին գծում ծառայող զինվորների և զինվոր կորցրած մայրերի հետ»,- ասում է նա:

Նելլի Շիշմանյանը նկարել է տարբեր հին իրեր, որոնք այլ նպատակով են օգտագործվում՝ կարծելով, որ շրջապատող մռայլ բաներն այնքան շատ են, որ փորձել է սոցիալապես անապահով վիճակը պոզիտիվ անկյունից ցույց տալ:

«Իմ նախագծով ուզում եմ նպաստել նրան, որ ամեն կին ներկայանա այնպես, ինչպես ինքն իրեն լավ է զգում: Իմ նախագիծն ասում է` արեք համարյա այն ամենն, ինչ ուզում եք»,- ասում է Անուշ Բաբաջանյանը:

Հասմիկ Հայրապետյանը նկարել է 5 սերնդի ներկայացուցիչների մի նկարում ՝ ցանկանալով որ յուրաքանչյուր կին այնքան երկրար ապրի, որ 5 սերունդ տեսնելու երջանկություն ունենա:

Նազիկ Արմենակյանն անդրադարձել է գենդերային հարցերին, քանի որ կարծում է, որ այն, ինչ թաքցնում են, ամենամեծ հետաքրքրությունն է առաջացնում, բացի այդٓ`պետք է կյանքի նկատմամբ բոլոր տեսակի հետաքրքրություններ ու զգացողություններ ունեցող մարդիկ ինքնարտահայտվելու իրավունք ունենան:

Ցուցահանդեսի շրջանակում Սվետլանա Բաչևանովան բաց դասախոսություն կվարի ցուցահանդեսի բացումից մեկ օր անց՝ հուլիսի 4-ին, ժամը 16:00-ին: Նա կխոսի FotoEvidence.com կայքի մասին: Կարճ ընդմիջումից հետո, թվային հրատարակչության մասնագետ Դեյվիդ Ստուարտը կվարի դասախոսություն թվային գրքերի մասին: 

Մամուլի կոնտակտային տվյալները՝ 4 պլյուս. 4plusphoto@gmail.com

Լուսանկարներ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
«2019 թ. պետական բյուջեն ազնիվ, կոնսերվատիվ և իրավիճակային բյուջե է». տնտեսագետներ
09.10.2018
13:00
Հոկտեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պետական բյուջե-2019. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։
Գործող խորհրդարանը չի ներկայացնում հանրության կամարտահայտությունը
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին Գյումրիում, Շիրակի պետական համալսարանում կազմակերպված «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման տարբերականներն ու մեխանիզմենրը» թեմայով հանրային քննարկամն ընթացքում բանախոսները խոսեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության ու գործող խորհրդարանը ցրելու տարբերակաների մասին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ