Ո՞վ սահմանեց «գենդեր» եզրը մեր օրենքում
16.08.2013
17:00
Օգոստոսի 16-ին` ժամը 17:00-ին «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվեց բանավեճ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի եւ վերջինիս շուրջ ստեղծված տարընթերցումների վերաբերյալ:

Բանավեճին մասնակցեցին «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացնող Արթուր Միսակյանը, Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը, «Արեգ գիտավերլուծական կենտրոն»-ի ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը:

«Բազմաթիվ հոգևորականներից բազմաթիվ նամակներ ենք ստացել` մտահոգություն արտահայտող: Այն տեսքով, որ ընդունվել է օրենքը, եթե ես լինեի Ազգային ժողովում, ես դեմ կքվեարկեի: Ես կարծում եմ, որ այս լա´վ իմաստով աղմուկը պիտի նպաստի նրան, որ հայ եկեղեցին ներգրավվի նման բաներում: Մենք չենք կարող գրել օրենքում մի բան, որը մի ամբողջ արժեքային համակարգի դեմ է: Մենք ուզում ենք, որ հասարակությունն առողջ լինի, տղամարդը տղամարդ լինի, կինը` կին» ,- ասաց Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը բանավեճի ժամանակ:

Վարդան Խաչատրյանը համոզված է, որ նման փոփոխությունների դեպքում հարցը պետք է դնել լայն հասարակական քննարկման:

«Այս ամենն ազգային անվտանգության խնդիր է, և մենք իրավունք չունենք հասարակական լիարժեք վերահսկողությունը բաց թողնել: Ես խորը կասկածներ ունեմ, որ իրականում խնդիրը չի բարձրացվել մինչ այդ ընդունում: Աղմուկը բարձրացրել ենք մենք: Հասկացությունն առ այսօր վերջնական ծավալային ուրվագծի ենթարկված չի, այլ ներառում է սեռական հնարավոր ազատությունների սատարման ողջ լիցքը»,- համոզված է նա:

Արթուր Միսակյանը կարծում է, որ նման օրենքը անհրաժեշտություն է, քանի որ Հայաստանի Հանրապետությունում չկա ոչ մի կին մարզպետ, ոչ մի կին քաղաքապետ, կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում շատ փոքր է:

«Մենք օրենսդրորեն սահմանում ենք մի դաշտ, որ հավասար իրավունքներ կապահովի կանանց և տղամարդկանց` հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Օրենքը դատափետելը դարձել է քաղաքական դաշտում կայանալու լուրջ հարթակ: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր կողմ են քվեարկել, այժմ դեմ են խոսում: Կա դրույթ, որը վիճարկելի է և աշնանային նստաշրջանի ընթացքում այն կվերանայվի»,- ասաց Միսակյանը:

Լալա Ղազարյանը վստահեցրեց, որ որևիցե ուժ չի կարող խարխլել այն արժեքները, որ դարերով ունեցել ենք:

«Ձևակերպումը եղել է տարիներ շարունակ, դրված է եղել նախարարության կայքէջում և որևիցե մտահոգություն չի եղել: Օրենքը միտված է կանանց ու տղամարդկանց հավասար հնարավորությունների կիրառմանը», - ասաց նա:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ