Ի՞նչ է տեղի ունեցել Կոմիտաս 5 հասցեում
22.08.2013
12:00
Օգոստոսի 22-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվեց քննարկում՝ օգոստոսի 21-ին Կոմիտասի 5 հասցեում բազմահարկ շենքի շինարարության դեմ պայքարող բնակիչների եւ ոստիկանության միջեւ բախման վերաբերյալ:

Օգոստոսի 22-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվեց քննարկում՝ օգոստոսի 21-ին Կոմիտասի 5 հասցեում բազմահարկ շենքի շինարարության դեմ պայքարող բնակիչների եւ ոստիկանության միջեւ բախման վերաբերյալ:

«Լիբեր» ՍՊԸ-ն 2010 թվականից բնակելի շենքերի անմիջական հարևանությամբ սկսել է բազմահարկ շենքի շինարարություն, ինչին անընդհատ դեմ են արտահայտվել բնակելի շենքերի բնակիչները:

Քննարկմանը մասնակցում էին «Նախախորհրդարանի» անդամներ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը և «Ընդդեմ իրավական համակայանության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

«Մեդիա կենտրոն»-ը հրավիրել էր ներկայացուցիչների նաև շահագրգիռ մյուս կողմերից` Երևանի քաղաքապետարանից, ոստիկանությունից, «Լիբեր» ՍՊԸ-ից, սակայն վերջիններիս մերժել էին հրավերը:


Լարիսա Ալավերդյանն ասաց, որ դեռ տարիներ առաջ, երբ պատգամավոր էր, բնակիչներից բողոքներ էր ստացել, որ շենքերի հարևանությամբ գործող ենթակայանն աշխատում է շինարարական նորմերի խախտումներով: Դրա հետևանքով վիբրացիան, որը տարածվում էր, զգալի վնաս էր հասցնում թե՛ մարդկանց առողջությանը, թե՛ շենքին, և բնակիչները տարիներ շարունակ պայքարում էին, որ ենթակայանն այդտեղ չգործի: Այժմ բնակիչները պայքարում են նույն տարածքում բազմահարկ շենքի կառուցման դեմ:


«2010 թվականին «Լիբեր» ՍՊԸ-ն վերին աստիճանի թերի փաթեթով ստացել է քաղաքապետարանի համաձայնությունը: Ձեզ հայտնի է այդ սխեման. չստանալով այն բոլոր թույլտվությունները, որոնք պետք է ստացվեն, քաղաքապետարանը անմիջապես տալիս է այդ թույլտվությունը, իր ստորագրությունը դնում կնքած նախագծերի վրա, և շինարարները դրանով գալիս են: Դա հոգեբանական ճնշում և անթույլատրելի գործողություն է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:


Մինչդեռ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ բնակելի շենքերի հարևանությամբ կառուցվելիք ցանկացած շենքի շինարարություն պետք է սկսվի բոլոր կողմերի հետ անցկացված լսումներից, և բնակիչների համաձայնությունը ստանալուց հետո է միայն թույլատրվում կատարել մյուս բոլոր գործընթացները:


Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Կոմիտասի 5 հասցեում շինարարության ժամանակ կա «հստակ կոռուպցիա», ինչպես նաև գործում են հանցավոր սխեմաներ:


Օգոստոսի 21-ին վերսկսված շինարարությունը կանգնեցնելու նպատակով` ակտիվիստների հետ շինհրապարակ էր մտել նաև Տիգրան Խզմալյանը, ում, արդյունքում, ոստիկանները ենթարկեցին վարչական բերման և բաց թողեցին մոտ 2:30 ժամ անց:


Քննարկման ընթացքում Տիգրան Խզմալյանը և Լարիսա Ալավերդյանը համոզմունք հայտնեցին, որ օգոստոսի 21-ին ոստիկանության` բնակիչներին ու ակտիվիստներին քաշքեշելու, բերման ենթարկելու գործողություններն իրավաչափ չէին:

Միաժամանակ Տիգրան Խզմալյանն ասաց, որ ոստիկանների վերաբերմունքն իր հանդեպ կոռեկտ է եղել, մինչդեռ բնակիչների նկատմամբ վերաբերմունքն այդպիսին չէր: Բնակիչների մեջ է եղել Հայրենական պատերազմի 95-ամյա մի վետերան, ով երեկ՝ ոստիկանների հետ բախման ժամանակ, լաց է եղել:

«Զորքը բերում են՝ մասնավորի շահերը պաշտպանելու` երեխաների, ծերերի, երկրորդ համաշխարհայինի վետերանի դեմ»,- ասաց Տիգրան Խզմալյանը:


Լարիսա Ալավերդյանը հավելեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ով կարծիք է հայտնել, որ որքան շուտ այդ գործընթացը մտնի իրավական հունի մեջ, այնքան լավ, քանի որ երբ գործը մտնում է դատարան, կասեցման որոշում է ընդունվում:


«Ես չէի ցանկանա, որ այդ կոշտ դիմադրությամբ ընթանան գործընթացները: Բայց եթե որևէ նորմ չի գործում, քաղաքացիները գնալու են այդ ուղով»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:


Նա վստահ է, որ բնակիչները արել են միայն այնպիսի քայլեր, որոնք պահանջվում են՝ իրենց իրավունքը պաշտպանելու համար, և իրական մտավորականները պետք է գնան ու կանգնեն պայքարող ժողովրդի կողքին:
Ասուլիսի ավարտին Տիգրան Խզմալյանն ասաց, որ վերադառնում է Կոմիտասի 5:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ