«Խաղաղության ձայներ»-ը Հայաստանում են
04.07.2013
12:30
Հուլիսի 4-ին` ժամը 12:30-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ ասուլիս «Խաղաղության ձայներ» էքսպերիմենտալ երաժշտության փառատոնին ընդառաջ, որը տեղի կունենա հուլիսի 6-ին, ժամը 18:00-20:00-ին` Սիրահարների այգում: Փառատոնը կազմակերպում է «Քաղաքացիական Ֆորում» ՀԿ-ն:

Հուլիսի 4-ին` ժամը 12:30-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ ասուլիս «Խաղաղության ձայներ» էքսպերիմենտալ երաժշտության փառատոնին ընդառաջ, որը տեղի կունենա հուլիսի 6-ին, ժամը 18:00-20:00-ին` Սիրահարների այգում: Փառատոնը կազմակերպում է «Քաղաքացիական Ֆորում» ՀԿ-ն:

Ասուլիսի բանախոսներն էին մասնակից հինգ երկրների ներկայացուցիչները՝ «Քաղաքացիական ֆորում» ՀԿ նախագահ Մարինե Մանուչարյանը, Փոլ Քոնըլին եւ Սորլա Բոյլը Միացյալ Թագավորությունից, Լաշա Ուգուլավան Վրաստանից, Մեհմեթ Կանփալթան Թուրքիայից, Գայա Զուֆան Լեհաստանից:


Փառատոնի ժամանակ նրանք հանդես կգան էքսպերիմենտալ երաժշտական կատարումներով: Փառատոնի նպատակն է երաժշտության միջոցով տարածել խաղաղության մշակույթը Եվրոպայում և նպաստել հակամարտությունների կարգավորմանը:


Կարևորելով երիտասարդության դերն ու գնահատելով նրա մեծ ներուժը` փառատոնը նպատակ ունի համախմբելու համամարդկային արժեքները կրող երիտասարդներին խաղաղության գաղափարի շուրջ, տրամադրելու նրանց գործակցության պլատֆորմ և աջակցելու նրանց միջև հետագա համագործակցության հաստատմանը:


«Մեր հիմնական նպատակն այն էր, որ Հայաստանում լինի խաղաղության մշակույթի զագացմանն ուղղված փառատոն, քանի որ մենք կոնֆլիկտային գոտու երկիր ենք: Մտածեցինք, որ հետաքրքիր կլինի հրավիրել այնպիսի մասնակիցների, ովքեր առնչվել են կոնֆլիկտի հետ»,- ասաց Մարինե Մանուչարյանը:

Նա հայտնեց, որ յոթ օրերի ընթացքում խումբը գտնվել է Դիլիջանում և ստեղծվել է յոթ նոր խումբ, գրվել են նոր երգեր, շաբաթ օրը ժամը 6-ին Սիրահարների այգում արդյունքը կներկայացվի հանդիսատեսին:


«Հայաստանն ինձ համար Եվրոպայից հեռու չէ և վերաբերմունքը խաղաղությանը և հակամարտության լուծումներին շատ եվրոպական է, հատկապես երիտասարդ սերնդի մոտ»,- համոզված է Փոլ Քոնըլին Հյուսիսային Իռլանդիայից:

Գայա Զուֆան Լեհաստանից հայտնում է, որ երիտասարդների հետ աշխատելը հետաքրքիր է, քանի որ կարճ ժամանակով մարդկանց խումբ է հավաքվում, ովքեր դառնում են շուտով ընկերներ և այդ բանակը գնալով մեծանում է:

«Ես իմ երկրում արդեն զարգացում տեսնում եմ: Երբ մարդիկ հավաքվում են երաժշտության շուրջ, հասկանում են, որ կան ավելի լավ բաներ, քան պատերազմն է», -համոզված է Վրաստանի մասնակիցը՝ Լաշա Ուգուլավան:


Թուրքիայի ներկայացուցիչ Մեհմեթ Կանփալթան խոստովանեց, որ միայն ուրախ է Հայաստանում գտնվելու համար:

«Ռումիանիայում կամավորական ծրագիր եմ անցկացրել, որտեղ հայ ընկերներ ունեմ: Հայաստանում շատ բարյացակամ վերաբերմունքի եմ հանդիպել»,- ասաց նա:

Լաշա Ուգուլավան ավելացրեց, որ պետք է ամեն գնով ձեռք բերել խաղաղություն, քանի որ, եթե խաղաղությունը ձեռք բերվի, մարդիկ կկառչեն դրանից:


Ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել Եվրոպական Հանձնաժողովի «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում ստացված ֆինանսական աջակցության շնորհիվ: Ծրագրին աջակցում է նաև «Պողոսյան պարտեզներ» ԲՀ-ը:

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ