Հանրակրթության մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման հիմնախնդիրները
04.07.2013
11:00
Հուլիսի 4-ին` ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ ասուլիս-քննարկում «Հանրակրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման հիմնախնդիրների վերաբերյալ:

Ասուլիս-քննարկումը տեղի ունեցավ «Մեդիա կենտրոն»-ի եւ Պետական կառույցների հետ համագործակցության «Հանրային ցանց»-ի և այն համակարգող «Արազա» ԲՀԿ-ի համագործակցությամբ:

Ասուլիսի բանախոսներն էին «Արազա» ԲՀԿ նախագահ Թամարա Աբրահամյանը, «Հանրային ցանցի» կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնախմբի պատասխանատու Արեգ Սավգուլյանը, ՀՀ Կրթության և գիտության հարցերի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննեսյանը:

«Օրենքը լուրջ թրծման կարիք ունի, որպեսզի համապատասխանի մեր պահանջներին»,- համոզված է Արեգ Սավգուլյանը, ով նշեց, որ քաղաքացիական հասարակությունը շարունակելու է հետեւել օրենքի բարեփոխման աշխատանքներին:
Թամարա Աբրահամյանը հայտնում է, որ երբ իրենք գրավոր դիտողություն ներկայացրին նախարարություն, պատասխան ստացան, որ դրանք առանձին կանոնակարգերով պետք է մշակվեն և մշակվելիս դիտողությունները հաշվի կառնվեն:

«Բայց դա չարվեց: Մի շարք դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ գտնում են, որ ներառական կրթության շրջանակում երեխաների առողջական գնահատման պարագայում պետք է առաջնորդվել թույլ, միջին և բարդ մակարդակներից ելնելով, ինչն այժմ սահմանված չէ բավարար չափորոշիչներով: Չէ՞ որ դպրոցում չի կարող լինել 20 խնդիր ունեցող երեխա, որն իր հետ կբերի մեկ մանկավարժ, նրանք տարբեր են լինելու: Ենթադրվում է, որ այդ աշխատողները պետք է գան կենտրոններից և մատուցեն ծառայություն, բայց դա օրենքում չի երևում: Պետք է պաշտոնական մեկնաբանություն լինի օրենքի, որպեսզի օրենքը կիրառող սուբյեկտները կարողանան պատկերացնել իրենց գործառույթները», - ասում է նա:


Նարինե Հովհաննեսյանը հայտնեց, որ իր կարծիքով խնդիրները շատ չեն եւ երկրում շատ ավելի բարենպաստ իրավիճակ է:

«Ներառական դպրոցների թիվն այս պահին 20-ն է. երկու տարում կունենանք մոտ 150 ներառական դպրոցներ: Այսօր ունենք 23 հատուկ դպրոց, այդքան դպրոց չի լինելու, մնալու է 5-6 դպրոց` հատուկ կարիքներով երեխաների համար` հետագայում գուցե դրանք նույնպես հանրակրթական ներառական համակարգ ներառելու հեռանկարով»,- ասաց Նարինե Հովհաննեսյանը:

Նա հայտնեց, որ մարզպետը չի ընտրում դպրոցի տնօրեններին:


«Մենք ունենք 8 հոգուց բաղկացած կառավարման խորհուրդ, որտեղ նաև մարզպետն ունի ներկայացուցիչ, կան ծնողներ և մանկավարժներ: Մենք դա արել ենք, որպեսզի խուսափենք կոռուպցիոն ռիսկերից, ծնողների ձայնը կարևորվում է ընտրության ժամանակ»,- ասաց նա:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ