Համաշխարհային բարոմետրի 2013թ-ի արդյունքները
09.07.2013
11:00
Հուլիսի 9-ին` ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ ասուլիս, որի ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) 2013թ արդյունքները:

Հուլիսի 9-ին` ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ ասուլիս, որի ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) 2013թ արդյունքները:

Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի ուշադրության կենտրոնում են կոռուպցիայի նկատմամբ հանրության վերաբերմունքը և կոռուպցիոն երևույթների հետ շփման նրանց փորձը:

Նա նախ ներկայացրեց համաշխարհային թվերը, այնուհետեւ անդրադարձավ Հայաստանի օրինակին: Հայաստանում հարցվածների 48 տոկոսի կարծիքով երկիրը ղեկավարվում է իրենց շահերը հետապնդող մի քանի ազդեցիկ խմբերի կողմից:
Եթե երկրների մեծ մասում կարծում են, որ կուսակցություններն են կոռումպացված, ապա ԱՊՀ տարածաշրջանում կարծիքն այլ է:

Հայաստանում ամենակոռումպացված մարմիններ են համարվում պետական պաշտոնյաները, դատական ու առողջապահական համակարգը: Ոստիկանները մի փոքր զիջում են այս երեք մարմիններին:


«Միայն 37 տոկոսն է Հայաստանում կարծում, որ շարքային քաղաքացին կարող է դեր ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում: Հայաստանը 104-ն է այս տեսանկյունից 107-ի մեջ: Կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվել ցանկացողները 43 տոկոս են կազմում, որը բացարձակ ռեկորդ է: Այսինքն, մենք ունենք բնակչություն, որն ասել է, որ չի ուզում ներգրավվել: Միգուցե կա ապատիա հասարակության մեջ, վախի մթնոլորտ»,- ասաց Հոկտանյանը:


Նա կարծում է, որ երբ մարդիկ իրենց աշխատանքին վերաբերվում են ոչ թե որպես ծառայություն հանրությանը, այլ` բացառապես փող աշխատելու միջոց, կոռումպացված լինելը շատ հեշտ է: Եւ կոռուպցիայի տեսանկյունից ներկայացված վերջնական տվյալները, Հոկտանյանի համոզմամբ, լճացման իրավիճակ են ներկայացնում:


«Ինձ համար առավել մտահոգիչ է մարդկանց անտարբերությունը: Իհարկե այստեղ կա նաև իշխանությունների մեղքը, բայց ես զերծ կմնայի միայն նրանց մեղադրելուց: Ինձ համար սա ամենասև կետն է այս հակակոռուպցիոն կոնտեքստում»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:


Նա անդրադարձավ նաեւ Վերահսկիչ պալատի կողմից ֆինանասկան չարաշահումների վերաբերյալ ՀՀ նախագահի ելույթին:

«Եթե մենք տեսնում ենք միայն թվեր, անձամբ ինձ համար խոսքն արժեզրկվում է, այսպես ասած ինֆլյացիայի է ենթարկվում: Երբ ասվում է, որ կա կոռուպցիոն ռիսկ 700 միլիարդի մեջ, դա չի նշանակում, որ այդ գումարն ամբողջությամբ լափել են, մսխել են, բայց դա նշանակում է, որ այդ 700 միլիարդի մեջ տարբեր մեխանիզմներ են աշխատել: Այս պարագայում շատ ավելի կարեւոր է իմանալ, թե ինչ տեսակի չարաշահումներ են եղել»,- ասում է Հոկտանյանը:


Հոկտանյանն այժմ սպասում է դատախազության ու այլ իրավապահ մարմինների արձագանքին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ