Քննարկում. Հրաչյա Հարությունյանի գործը
Հուլիսի 17, 12:00

Հուլիսի 17-ին` ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ ասուլիս, որն անդրադարձավ Հրաչյա Հարությունյանի իրավունքների խախտմանը Մոսկվայում եւ հայ հասարակական ու իրավական գործիչների գնահատականին:

Հուլիսի 17-ին` ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ ասուլիս, որն անդրադարձավ Հրաչյա Հարությունյանի իրավունքների խախտմանը Մոսկվայում եւ հայ հասարակական ու իրավական գործիչների գնահատականին:

Ռուսաստանի դաշնությունում հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, բախվել է մարդատար ավտոբուսին՝ դառնալով 18 մարդկանց մահվան պատճառ: Դեպքից հետո Հարությունյանին նվաստացուցիչ վերաբերմունքի են ենթարկել՝ նրան դատարան բերելով կանացի խալաթով եւ պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելով: Սա առաջացրել է մեծ աղմուկ Հայաստանում եւ Ռուսաստանում:

Ասուլիսի բանախոսներն էին Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդեւանյանը, ՄԻՊ խորհրդական Երանուհի Թումանյանցը, իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանը (Լրագրողներ հանուն մարդու իրավուքների ՀԿ), Ավետիք Իշխանյանը (Հայաստանի հելսինկյան կոմիտե), բլոգեր Սամվել Մարտիրոսյանը, «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը, Հրաչյա Հարությունյանի քրոջ աղջիկը՝ Անահիտ Մայիլյանը:

Մանրամասները` այստեղ:

Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ