Հրաչյա Հարությունյանի իրավունքների խախտումը
17.07.2013
12:00
Հուլիսի 17-ին` ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ ասուլիս, որն անդրադարձավ Հրաչյա Հարությունյանի իրավունքների խախտմանը Մոսկվայում եւ հայ հասարակական ու իրավական գործիչների գնահատականին:

Ռուսաստանի դաշնությունում հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, բախվել է մարդատար ավտոբուսին՝ դառնալով 18 մարդկանց մահվան պատճառ: Դեպքից հետո Հարությունյանին նվաստացուցիչ վերաբերմունքի են ենթարկել՝  նրան դատարան բերելով կանացի խալաթով եւ պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելով: Սա առաջացրել է մեծ աղմուկ Հայաստանում եւ Ռուսաստանում:

Ասուլիսի բանախոսներն էին  Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդեւանյանը, ՄԻՊ խորհրդական Երանուհի Թումանյանցը, իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանը (Լրագրողներ հանուն մարդու իրավուքների ՀԿ), Ավետիք Իշխանյանը (Հայաստանի հելսինկյան կոմիտե),բլոգեր Սամվել Մարտիրոսյանը, «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը, Հրաչյա Հարությունյանի քրոջ աղջիկը՝ Անահիտ Մայիլյանը:

«Ռուսաստանում կովկասցիները միշտ օգտագործվել են ներքին քաղաքական հարցեր լուծելու համար: Դրա համար էլ պետդուման չի կարողանում ընդունել օրինախախտի ազգությունը չնշելու մասին օրենքը 2007թ.-ից : Այս դեպքում շատերը մեղադրում են դեսպանատանը, որ չի միջամտում, ես էլ հետը: Իրականում դեսպանատունը պարզ է, որ գործողություններ կատարում է: Բայց, կարծում եմ, գոյություն ունի սկզբունքային խնդիր, որ միայն այս դեպքի հետ չէ կապված: Խնդիրն այն է, որ մեր ներկայացուցչությունները սովոր են գործել փակ ռեժիմով: Էնպես չէ, որ մարդկանց բրախում են, բայց ինչ-որ ներքին կարգով են գործում: Ինձ համար անհասկանալի էր, ինչու է օմբուդսմենի գրասենյակն անում ԱԳՆ գործը: Ինձ թվում է սկզբունքային է, որ պետությունն այս դեպքում կուլիսների հետևում չմնա»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Նա հայտնեց, որ վերջին տասը տարվա մեջ Հայաստանում կա լուրջ հակառուսական ալիք, և դրա միակ մեղավորը Կրեմլն է:

«Ռուսական լրատվամիջոցների հոգեբանական ճնշումն ամենայն հավանականությամբ կշարունակվի մինչև հոկտեմբեր` Հայաստանի և Եվրոպայի հարաբերությունների քննարկում»,- համոզված է Սամվել Մարտիրոսյանը:

Կանացի խալաթով, ոչ անհետաձգելի պայմաններում Հրաչյա Հարությունյանին դատարան բերելը Մարդու իրավունքների պաշտպանը գնահատել է որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում:

«Ռուսաստանի սահմանադրության 21-րդ հոդվածը բացառում է բոլոր մեխանիզմները, որոնք կարող են հանգեցնել անձի արժանապատվության իրավունքի խախտմանը: Նման տեսքով կասկածյալին դատարան բերելը անհրաժեշտ և համաչափ չէր: Պարզ չէ, թե ինչպես պետք է հիմնավորեն անհրաժեշտությունն ու համաչափությունը: Պետությունը կրում է պարտավորություն` բացառելու դատարան նման տեսքով անձի ներկայանալու հնարավորությունը, նույնիսկ այն դեպքում, եթե անձն ինքը ցանկանար էդպես ներկայանալ»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Վարդեւանյանը հիշեցրեց նաեւ, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած. այս պահի դրությամբ Հրաչյա Հարությունյանը անմեղ է, մինչև դատարանի վճիռը կկայացվի:

«Հարկավոր է հաշվի առնել, որ ՀՀ-ն և ՌԴ-ն համարվում են Մինսկի կոնվենցիայի անդամ, ինչով երաշխավորվում է էքստրադիցիայի գործընթացը: Արդարադատության նախարարությունը և գլխավոր դատախազությունը իրավասու են դիմել ՌԴ-ին այս հարցով «Հիմնականում պրակտիկան այնպիսին է, որ երբ պետությունները գտնվում են բարիդրացիական հարաբերություններում, էքստրադիցիան խնդիր չի հանդիսանում»,- ավելացրեց նա:

Երանուհի Թումանյանցը նշեց, որ այժմ ՄԻՊ-ը կապի մեջ է ՌԴ հանձնակատարի հետ, ովքեր նշել են, որ հետևողական են լինելու:

«Փաստաբանի խոսքով` գիտենք, որ այս պահին Հրաչյա Հարությունյանը քննչական մեկուսարանում է, քանի որ ֆիզիկական առողջության խնդիրներ չունի, նա հոգեբանական շատ ծանր վիճակում է և գտնվում է հոգեբանի և հոգեբույժի հսկողության տակ»,- ասաց Երանուհի Թումանյանցը:

Անահիտ Մայիլյանը պատմեց, որ իր քեռին 90-ականներին կամավոր մասնակցել է պատերազմին: Մեկնել է Մոսկվա, որովհետև 21-ամյա որդին մահացել է, մեկնել է, որ գումար բերի` գերեզմանը սարքելու:

«Ես բարեկամներ ունեմ Մոսկվայում, որոնք հագուստ են տարել, որը թույլ չեն տվել իրեն հասնի: Այսքան օր է անցել, մենք իր հետ մեկ վայրկյան անգամ խոսելու հնարավորություն չենք ունեցել, մենք չգիտենք անգամ առողջական վիճակն ինչպես է: Յուրաքանչյուրս տեսնում ենք, որ մեքենան տանելով ձախ` նա չի մտածել իր փրկվելու մասին»,- ասաց  Մայիլյանը՝ նշելով, որ երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 400 հազար դրամ է փոխանցվել` գերեզմանաքարի համար, իսկ մինչեւ այս դեպքն ընտանիքին որևէ աջակցություն չի ցուցաբերվել, երբ Հարությունյանի տղային վիրահատել են բանակից զորացրվելու հետո:

Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ ոչ մի տեղ չի գրվում, թե այդ խաչմերուկում ո´ր ճանապարհն է եղել գլխավոր, որը` երկրորդական:

«Մարդուն այդ տեսքով դատարան բերելը նաև անհարգալից վերաբերմունք է սեփական դատարանի հանդեպ: Հետևել եմ էլեկտրոնային լրատվամիջոցների աշխատանքին` ատելության և թշնամանքի համատեքստում էին աշխատում շատերը, մի քանի բացառություններով»,- համոզված է Ժաննա Ալեքսանյանը:

Նա նշում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավոր էր մինչ այդ հոգալ Հրաչյա Հարությունյանի որդու մահվան ծախսերը, որ Հարությունյանը ստիպված չլիներ դրա համար գնալ Ռուսաստան:

«Այս դեպքն ակնհայտորեն օգտագործվել է հատուկ հակահայկական քարոզչության համար: Այդպիսի վերաբերմունքը մարդու նկատմամբ` հստակ քաղաքական դիրքորոշում է, ոչ թե` իրավապահ մարմինների ինքնուրույն գործելակերպ: Եվ սա վիրավորանք էր բոլորիս հանդեպ` սկսած Հայաստանի նախագահից, մինչև շարքային քաղաքացի»,- համոզված է Իշխանյանը:

Նա համոզված է, որ եթե վարորդը լիներ սլավոնական ազգի ներկայացուցիչ, նման բան չէր լինի:

«Անհնար եմ համարում, որ դատարան էդպիսի տեսքով բերեին ԱՄՆ քաղաքացուն: Նույնիսկ սառը պատերազմի ժամանակ էդպես չէին վարվի: Իսկ եթե պատկերացնենք, որ էդպես վարվեին, դա կենթադրեր առնվա´զն դիվանագիտական հարաբերությունների խզում»,- ասաց Իշխանյանը:

Իշխանյանը վտանգ է տեսնում, որ այս գործով դատախազը ազգությամբ հայ է, քանի որ նման դեպքերում մարդիկ փորձում են «Հռոմի պապից առավել կաթոլիկ երեւալ»:

«Ես կոչ եմ անում, որ Գալուստյանը, Գարիկ Մարտիրոսյանը հրապարակային դիրքորոշում հայտնեն այս դեպքի վերաբերյալ»,- ասաց նա: 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ