Զորակոչիկների իրավունքների վիճակը
19.07.2013
12:00
Հուլիսի 19-ին` ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ ասուլիս «Զորակոչիկների իրավունքների վիճակը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից արձանագրված խնդիրները» թեմայով:

Ասուլիսի բանախոսներն էին՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, նույն գրասենյակի խաղաղասիրական բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը և ռազմաբժշկական փորձագետ Արթուր Մինասյանը:

Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին 2013 թ. նախազորակոչային և զորակոչային ժամանակահատվածում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկների եւ նրանց հարազատների բողոքները և մտահոգությունները՝ կապված ոչ պատշաճ բժշկական զննության իրականացման հետ, իրենց երեխաների մոտ առկա հիվանդությունների և առանց դրանց բուժման զինված ուժեր զորակոչելու մասին:

«15 դիմած զորակոչիկներից 13-ի խնդիրները կապված են եղել առողջական վատ վիճակի և դրանց շուրջ ընթացակարգի խախտման հետ: Կա հրահանգ բուժհաստատություններին, որպեսզի գոյություն ունեցող հիվանդությունները գրավոր կերպով ներկայացվեն ավելի մեղմ, քան իրականում են: Կարևոր դեպքերից մեկն այն է, երբ զորակոչիկը համաձայն չէ իր առողջական վիճակի մասին եզրակացության հետ և ցանկանում է բողոքարկել, սակայն չի հասցնում, քանի որ խնդրի վերջնական լուծման համար ժամանակ չեն տրամադրում: Կարևոր է նաև զորակոչիկի նույն հիվանդության վերաբերյալ երկու բուժհաստատության կողմից տրվող իրարամերժ եզրակացությունները»,- ասաց Արմինե Սադիկյանը:

Սաքունցը այս վերաբերմունքը` առողջական լուրջ խնդիրներով քաղաքացուն զորակոչելը, գնահատում են որպես անմարդկային, մարդու արժանապատվության իրավունքը խախտող:

«Հիվանդությունների ցանկը և զորակոչի կարգը պետք է սահմանվի ՀՀ օրենքով, ոչ թե պաշտոնական գերատեսչության ղեկավարի հրամանով: Բժշկական փաստաթղթերում կան ակնհայտ կեղծիքներ, և եթե համապատասխան գերատեսչությունը հետաքրքրված է դրանք կանխել, թող ստեղծի վերահսկող հանձնաժողով»,- ասում է նա:

Իրավապաշտպանը համոզված է, որ պաշտպանական գերատեսչությունը իրավունք չուներ զորակոչի ընթացքում փոփոխել իրավական ընթացակարգը:

«Իրավական փաստաթղթերը բովանդակային և ձևակերպումների տեսակետից հակաիրավական են և անգրագետ: Հակաիրավական ակտերը, որոնք ընդունվում են պաշտպանական գերատեսչության կողմից, քրեորեն հետապնդելի են: Քրեորեն հետապնդելի է լուրջ առողջական խնդիրներով քաղաքացուն զինվորական ծառայության պարտադրելը»,- ասում է նա:

«Հրամանը, որը պաշտպանական գերատեսչությունը ներկայացրել է, բժշկական տեսանկյունից քարե դարին համապատասխան ձևակերպումներ ունի, որոնք օգտագործվել են սովետական շրջանում և աշխարհում կիրառություն չունեն:

Ոչ շարային ձևակերպումը հանել են կիրառությունից, և բոլոր նրանք ովքեր ոչ շարային էին, ավտոմատ տեղափոխվել են շարային` սահմանափակումներով, ընդ որում սա վերաբերում է նաև հոգեկան խանգարումներ ունեցող զորակոչիկներին»,- ահազանգում է Արթուր Մինասյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
«ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում»
14.02.2018
12:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ