Ներքաաղքային տրանսպորտի գների բարձրացումը
22.07.2013
13:00
Հուլիսի 22-ին` ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ ասուլիս` Երեւան քաղաքում տրանսպորտի գների թանկացման վերաբերյալ:

Ասուլիսի բանախոսներն էին՝ «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչներ՝ Ստյոպա Սաֆարյանը, Դավիթ Սանասարյանը, Գագիկ Բաղադասարյանը, տնտեսագետ, «Հասարակական պաշտպանների միության» հիմնադիր Արամ Գրիգորյանը:

«Քաղաքապետի կուսակցական ընկերներից շատերն են իրականացնում ուղևորափոխադրումները, հետևաբար քաղաքապետը տուրք է տալիս իր հարազատների և մտերիմների շահերին: Ակնհայտ է, որ Երևան քաղաքն ունի այլ ղեկավար: Այլապես ես չեմ հասկանում, թե ինչպես բանական մարդը մի քանի ամիս առաջ անել այլ հայտարարություն, իսկ հիմա վախենում է դրան անդրադառնալ»,- ասում է Սաֆարյանը:

Դավիթ Սանասարյանը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ տեսանելի է տարբերությունը պետական պաշտոնյաների խոսքի և գործի միջև:

«Քաղաքապետարանը քաղաքապետի ղեկավարությամբ շարունակում է բռի որոշումների ինստիտուտը, նրանք չեն հասկանում, որ կենդանու հետ չեն աշխատում և ցանկացած որոշում կայացնելուց առաջ պետք է հաշվի նստել քաղաքացու շահերի և քաղաքացու հետ: Մենք աջակցել և աջակցելու ենք քաղաքացիական այս ընդվզմանը, մենք կարող ենք լրագրողների հետ մտնել երթուղայիններ և խոսել վարորդների ու ուղևորների հետ»,-կարծում է Սանասարյանը:


Գագիկ Բաղդասարյանը նշում է, որ հանդիպումներ են ունեցել ուղևորափոխադրող ընկերությունների հետ, ովքեր առաջարկում են հարկային դաշտի մեղմացում, վառելիքի գնի սուբսիդավորում:

«Քննարկումներ ենք պատրաստվում իրականացնել ավագանու շրջանակներում` հասկանալու համար` ինչ հավելյալ մեխանիզմներ կարելի է գործադրել, որպեսզի այս թանկացումները տեղի չունենան»,- ասում է նա:

Արամ Գրիգորյանը նշեց, որ մի քանի օր առաջ հայ ժողովուրդն իբրև թե մարսեց գազի ու էլեկտրաէներգիայի սակագները:

«Ասում եմ իբրև թե, որովհետև սա դեռ շատ լուրջ հետևանքներ է ունենալու, հիմա էլ ասում են` ինչ է եղե՞լ որ, եթե դա մարսեցին, ուրեմն սա էլ կմարսեն Մեր գնահատմամբ` տրանսպորտի սպասարկման ոլորտում որևէ բան չի կատարվում: Սա սպասարկում չի, այսպիսի սպասարկման համար 10 դրամ վճարելն էլ է քիչ»,- ասաց նա:

Նա հայտնեց, որ ամբողջ մանիպուլյացիան ուղևորների քանակի վրա է, նրանք վերցնում են գործարանային թվեր, ասելով, որ երթուղայինն ընդամենը 14 մարդ է տեղափոխում` առանց հաշվի առնելու կանգնած ուղևորներին:

«Տարոն Մարգարյանի անունից որևէ պարզաբանում այս օրերին չի եղել, ո´չ գրավոր, ո´չ բանավոր, ավագանու անդամների հետ հանդիպում չի եղել: Այս որոշումը կայացրել է կամ Սերժ Սարգսյանը, կամ` գծատերերը, ովքեր հիշեցրել են, որ իրեն են ընտրել, հիմա էլ իրենց ուզածով պիտի լինի: Այլապես ես չեմ հասկանում, ինչու պիտի քաղաքապետը թաքնվի քաղաքապետարանի պարիսպների հետևում»,- հայտնեց Սաֆարյանը:

Ավագանին իրավունք ունի վիճարկելու քաղաքապետի ցանկացած որոշում: Դրա համար «Բարև Երևան» դաշինքը փորձելու է քննարկել այս հարցն արտահերթ նիստում: Սպասում է Բարգավաճ Հայաստանի արձագանքին:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ