Գենդերային հավասարության մասին օրենքը կխմբագրվի
07.08.2013
11:00
Օգոստոսի 7-ին` ժ. 11:00, «Մեդիա կենտրոն» բանավեճային ակումբում անցկացվեց քննարկում, որի ընթացքում պարզաբանումներ հնչեցրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը` «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի տարընթերցումների վերաբերյա

Նշենք, որ օրենքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ «Օրինաց երկիր» կուսակցության առաջարկով դեռ 2011 թվականից եւ ընդունվել է վերջերս: Օրենքի լրամշակման աշխատանքներին միացել է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ ավելացվել են կետեր, որոնց համաձայն «գենդեր» հասկացությունը սահմանվում էր որպես՝ «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք»: Այս ձեւակերպումն արդեն իսկ տարընթերցումների առիթ է դարձել, եւ տարբեր կուսակցություններ եւ կազմակերպություններ լրատվամիջոցներով արտահայտում են իրենց դժգոհությունը:

Բերիկյանը նշեց, որ մտահոգություններն անտեղի են և իր համար զարմանալի է, որ օրենքի ընդունումը տարընթերցումների և աղմուկի տեղիք է տվել:

«Մեր հասարակությունը դեռ խառնում է սեռ և գենդեր հասկացությունները և չգիտեմ, թե ինչու են մեկը մյուսին միավորում, դրանք բացարձակապես տարբեր են»,- ասաց նա:

«Մենք էսպիսի հրահանգ ենք ստացել կառավարությունից, նախագահականից. տալ այնպիսի ձևակերպում, որը հասկանալի կլինի հասարակության լայն շերտերի համար և տարընթերցումների տեղիք չի տա: Ես բացարձակապես մասնագետ չեմ և այդ (LGTB) մասսայից շատ հեռու մարդ եմ, և չեմ կարծում, որ նրանք կապ ունեն այս օրենքի հետ»,- նշեց փոխնախարարը:

Բերիկյանը խոստովանեց, որ Հայաստանում առկա է ընտանեկան բռնություն, երբ հարց բարձրացվեց, որ այս օրենքը կարող է որոշ չափով կանխարգելել այդ բռնությունները:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խտրականության թիրախները և ատելության խոսքը Հայաստանում»
18.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Խտրականության թիրախները և ատելության խոսքը Հայաստանում» թեմայով:
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկ
17.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ:
«ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ»
16.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս-քննարկում՝ «ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ» թեմայով:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում»
15.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ