Թուրքական գաղտնի ծածկագրերը
06.08.2013
12:30
Օգոստոսի 6-ին` ժ. 12:30, «Մեդիա կենտրոն» բանավեճային ակումբում անցկացվեց քննարկում` Թուրքիայում ազգային փոքրամասնությունների ինքնության վկայականներում գաղտնի ծածկագրեր նշագրելու վերաբերյալ:

Քննարկման բանախոսներն էին իրավաբան, պատմաբան, դիվանագետ Արա Պապյանը, թուրքագետ Արտակ Շաքարյանը, լրագրող, թուրքագետ Լիլիթ Գասպարյանը, ուղիղ Skype հեռազանգով քննարկմանը միացավ նաեւ լրագրող, թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալջին:

Օգոստոսի 1-ին «Ակոս» պարբերականում տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ 1923 թ.-ից հետո Լոզանի պայմանագրով փոքրամասնություն ճանաչված ազգության քաղաքացիների ինքնության վկայականներում նշվել է գաղտնի ծածկագիր. hայերի համար սահմանված է «2» թիվը, հույների համար` «1», հրեաների`«3»: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հաստատեց այս տեղեկատվությունը:

«Մենք չգիտենք, թե տարբեր քաղաքական իրավիճակներում Թուրքիան ինչպես կօգտագործի այս ինֆորմացիան: Ես արդեն սկսում եմ մտածել. եթե Թուրիքիայի հետ տխրահռչակ արձանագրությունը վավերացվի, Թուրքիան իր պարտականությունները կկատարի, թե՞ ոչ: Ի դեպ, նշենք, որ սա առաջին նախադեպը չէ՝ հայերը առաջ «031» կոդն են ունեցել, որը վիրավորական կոդ է»,- ասաց Արա Պապյանը:Նա համոզված է, որ մամուլը եւ լրատվությունը պաշտպանության առաջին գիծն է, եւ այն երկրները, որ տանուլ են տալիս այս պատերազմում, հավանական է, որ տանուլ կտան նաեւ մյուս պատերազմներում, իսկ Հայաստանն, ըստ նրա, դեռ պարտվում է:

«Հոդվածը լույս տեսավ օգոստոսի մեկին, երկու ժամ անց դրան անդրադարձավ թուրքական «Ռադիկալը» եւ երեկոյան` «Հյուրիեթ»-ը: Եւ միայն հաջորդ օրն այդ մասին խոսվեց Հայաստանում: Թուրք հովվի պատմությունը վայրկյենական արագությամբ տարածվեց թուրքերի կողմից, իսկ մեր Արտաքին գործերի նախարարությունը չի կարողանում օգտագործել այս խաղաքարտը»,- ցավով արձանագրում է Լիլիթ Գասպարյանը:

Նա ասում է, որ եթե ոստիկանությունում է հայտնվում ծածկագրով անձնագիր ունեցող որեւէ մեկը, դա արդեն բավարար է, որ նա մեղավոր ճանաչվի, անգամ` անմեղ լինելու պարագայում:

«1916 թվականին կրկին հայերին թույլատրվում է փոխել կրոնը ու մահմեդականանալ, բայց, ամեն դեպքում, հաշվի առնելով հայերի կողմից իսլամի համատարած ընդունումը, հատուկ որոշում կայացվեց կրոնափոխ հայերին տեղաշարժվելու իրավունքից զրկելու մասին: Նույնիսկ եղել են ընտանիքներ այդ տարիներին, ովքեր մոռացել են իրենց հայկական արմատները, բայց պետությունը հիշել է: Կա դեպք, երբ կրոնափոխ մարդկանցից մեկը, ով իրեն համարում էր թուրք ազգայնական, ընդունվել է ռազմական ակադեմիա և մեկ տարի գերազանց սովորելուց հետո նրան հանել են ակադեմիայից` ծագման պատճառով» ,- պատմում է Արտակ Շաքարյանը:

«Մեր մեծերուն համար` արդեն վախ մը կա իրենց մեջ ու արդեն գիտեին, բայց այժմ օրինական հաստատվեց, որ հայերը այս երկրի մեջ երկրորդական մարդիկ են»,- մտահոգվում է Արիս Նալջին, ով նշում է, որ ամեն դեպքում չի լքելու Թուրքիան, քանի Արևմտյան Հայաստանը, որտեղ նա ծնվել ու մեծացել է, նույնպես Հայաստան է:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ