ֆիլմի դիտում եւ քննարկում. «Բավական»
Օգոստոսի 12, 18:00

Օգոստոսի 12-ին` ժամը 18:00-ին Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ Մայր եկեղեցու միջոցառումների դահլիճում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ և Գուգարաց թեմի աջակցությամբ տեղի կունենա Ադրինե Գրիգորյանի «Բավական» ֆիլմի ցուցադրությունը եւ հաջորդող փորձագիտական բաց քննարկում:

Վիճակագրական տվյալներով` Հայաստանը սելեկտիվ աբորտների թվով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում` Չինաստանից հետո:

«Բավական»-ն անդրադառնում է Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների տարածվածությանն ու պատճառներին:

Քննարկման բանախոսներն են.

- Ֆիլմի հեղինակ Ադրինե Գրիգորյանը 

- Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը

- Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը
- Երևանի Նատալի Ֆարմ Մալաթիա բժշկական կենտրոնի Կանանց կոնսուլտացիայի վարիչ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Իննա Պերսոյանը
- Լոռու մարզի Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Հայկանուշ Սիմոնյանը

Այլ ալբոմներ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
«Նոր կառավարություն. անելիքներ և հեռանկարներ»
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ