ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը
16.08.2013
12:00
Օգոստոսի 16-ին` ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով մինչև 8,5% բարձրացնելու վերաբերյալ:

Բանախոսներն էին «Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը, տնտեսագետ Հարություն Մեսրոպյանը:

ԿԲ որոշումը, Հարություն Մեսրոպյանի համոզմամբ, ուղղակի ազդակ է, որ Հայաստանում գներն իրենց լավ չեն պահում: Նա հայտնում է, որ ստերիլիզացիոն մեխանիզմներից մեկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելն է ու շուկային փողի թանկացման մասին ազդակ ուղարկել:

«Օլիգարխիկ խավը խորհրդարանի կամ նորմատիվային ակտերի միջոցով իր համար նպաստավոր դիրքեր է ստեղծում բիզնեսում: Օլիգարխիան և պետությունը միասին տանդեմով դեմ են դուրս եկել ազատ բիզնեսին: Եթե հացը բարձրանում է 20 տոկոսով, իսկ DVD դիսկն էժանացավ 20 տոկոսով, գիտե՞ք ինչ կտա գնաճը. զրո տոկոս: Լավ է չէ՞»,- ասում է նա:

Տնտեսագետը համոզված է, որ ֆինանսական մեխանիզմներով փորձում են ազդել մակրոտնտեսական պարամետրերի վրա:

«Ի՞նչ տրամաբանությամբ պիտի էլեկտրաէներգիան աճեր: Եթե էլեկտրաէներգին կամ գազը ձեռք չտային, այդպիսի գնաճ չէր լինի»,- ասում է նա՝ ավելացնելով, որ եթե տնտեսությունն օլիգարխված է և պետական պաշտոնյան սերտաճած է բիզնեսի հետ «մրցակցություն» բառը նույնն է, ինչ անառակ տանը կուսության բաժին բացեն:

«Եվս մի խնդիր կա` բիզնեսի արտադրողականության անկումը: Բազմաթիվ գործող ձեռնարկություններ ունեն շատ ցածր արտադրողականություն, հատկապես էդ տենդենցը նկատելի է փոքր բիզնեսի շրջանակում, քանի որ նրանք չենք կարող վերազինվել` արտադրողականությունը բարձրացնելու համար», - ասաց Գագիկ Մակարյանը:

Նա հայտնեց, որ խանութներում գների գրեթե 20 տոկոս աճ եմ նկատում, այսինքն` ԿԲ հրապարակած թվերը ճիշտ չի համարում:

Մակարյանը համոզված է, որ շուտով եւս մեկ անակնկալ է սպասվում էլեկտրաէներգիայի գնի բարձրացման տեսքով:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ