Ծառայություններ
Քննարկումներ

«Մեդիա կենտրոն»-ը արձագանքում է մեր երկրում և տարածաշրջանում ընթացող զարգացումներին, հրատապ խնդիրներին` նախաձեռնելով քննարկումներ:

Մենք ապահովում ենք բազմակողմանի քննարկումներ` հրավիրելով թեմային, խնդրին տիրապետող տարբեր մասնագետների` բազմակարծության և անաչառության սկզբունքով:

Մեր գործունեության ընթացքում կազմակերպել ենք ավելի քան 450 քննարկում` ոլորտի լավագույն փորձագետների, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, իրավապաշտպանների մասնակցությամբ:

Կարող եք ծանոթանալ մեր քննարկումների հաղորդագրություններին և տեսաձայնագրություններին այստեղ, ինչպես նաև գտնել առաջիկա քննարկումների մասին ինֆորմացիա մեր օրացույցում:

«Մեդիա կենտրոնում» անցկացվող միջոցառումները լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ներում, ուղիղ հեռարձակվում «Մեդիա կենտրոնի» կայքում և «Մեդիա կենտրոնի»-ի Youtube-ի ալիքով:

Կենտրոնը նաև հնարավորություն է տալիս լրագրողներին առանձին հարցազրույցներ անցկացնել փորձագետների, քաղաքական-հասարակական գործիչների, իրավապաշտպանների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և դիվանագետների հետ:

Դուք նույնպես կարող եք նախաձեռնել մամուլի ասուլիսներ, քննարկումներ, բանավեճեր կամ առանձին լրագրողների հետ հանդիպումներ «Մեդիա կենտրոնում»: Մեր աշխատակազմը պատրաստ է օգնել Ձեզ միջոցառումների կազմակերպման հարցերում:

Միջոցառում առաջարկելու համար հարկավոր է լրացնել հայտ: Մենք կարձագանքենք հայտի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Միջոցառումների բովանդակությունը և ձեւաչափը պետք է համապատասխանեն «Մեդիա կենտրոնի» առաքելությանն ու նպատակներին:

Լուսանկարներ