Մեր մասին
» Ինչ ենք մենք անում

«Մեդիա կենտրոն» -ը հարթակ է որտեղ մեր արհեստավարժ աշխատակազմը կազմակերպում է քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ եւ մամլո ասուլիսներ:

«Մեդիա կենտրոնի» առաքելությունն է ապահովել քաղաքացիական հասարակության կայուն եւ ակտիվ մասնակցությունը  քաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական և իրավական կարեւորագույն խնդիրների  քննարկումներում ու բանավեճերում՝ զարգացնելով բանավեճային մշակույթը, ստեղծելով կառուցողական երկխոսության և համագործակցության միջավայր լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչների համար:

Անդրադառնալով օրակարգային հրատապ խնդիրների` մենք ձգտում ենք ապահովել դրանց լուսաբանման բազմակողմանիությունը, քանի որ հավատում ենք, որ իրականությունը  տեսանելի է միայն հնարավոր բոլոր տեսակետերի հատման կետում:

Նախաձեռնության նպատակն է հանրության ու մեդիայի ուշադրությունն ուղղել հրատապ, կարևոր ու զգայուն խնդիրների, ակտիվացնելով դրանց շուրջ լուսաբանումն ու հանրային հետաքրքրությունը։

«Մեդիա կենտրոնը» ազատ հարթակ է, որտեղ հյուրընկալվում են տարբեր տեսակետներ կրող անձիք, որտեղ բախվում են կարծիքներ, անցկացվում թեժ քննարկումներ։

Այնուամենայնիվ, կազմակերպությունը իրեն իրավունք է վերապահում հարթակ չտրամադրել  այն անձանց և կազմակերպություններին, որոնք տարածում են ատելության խոսք, վիրավորանք, զրպարտանք, քարոզում խտրականություն և բռնություն։

ՄԿ-ում անցկացվող միջոցառումները լայնորեն լուսաբանվում են հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, ուղիղ հեռարձակվում ՄԿ-ի եւ A1+-ի կայքերով: