Գերմանիայի Ուբեռլինգեն քաղաքում կբացվի հայ արվեստագետների ցուցահանդես նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին
21.04.2015
13:00
Գերմանիայի Ուբեռլինգեն քաղաքում 2016-ին տեղի կունենա Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես՝ «Հայաստանը երեկ և այսօր. արվեստ և լուսանկարչություն 1975-2015թթ.» խորագրով:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսին «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանն ասաց, որ ցուցահանդեսին ներկայացվելու են երեք սերնդի ստեղծագործություններ:

«Կներկայացվեն Վազգեն Բաժբեուկ Մելիքյանի, Կամո Նիգարյանի, Նարեկ Ավետիսյանի գործերը, իսկ երիտասարդ սերնդից Օվսաննա Շեկոյանի և Վահան Ռումելյանի գործերը: Վերջինս հայկական աբստրակտ արվեստի լավագույն ներկայացուցիչներից մեկն է: Ցուցահանդեսին ներկայացվելու է նաև հայ լուսնակարչությունը Գագիկ Հարությունյանի աշխատանքներով»,-ասաց Հարությունյանը:

Հայ նկարիչների ընտրությունը կատարվել է գերմանացի արվետագետի կողմից: Հարությունյանը նշում է, որ ընտրվել են այնպիսի արվեստագետներ, որոնք իրոք կարևոր դեր են կատարել հայ ժամանակակից արվեստի ձևավորման և կայացման գործում:

Ցուցահանդեսը այցելուների համար բաց է լինելու 2016-ի հունիսից մինչև նոյեմբեր ամիսը:

«Ցուցահանդեսը 2016-ին անցկացնելը նախապես մտածված էր մեր կողմից: Քանի որ այս տարի բազմաթիվ միջոցառումներ և ցուցահանդեսներ են կազմակերպվել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, մենք որոշեցինք այդ հույզերի ու սպասումների ալիքը չմարելու համար հաջորդ տարի ներկայացնենք ցուցահանդեսը և ազդարարենք, որ միայն 100 ամյակը չէ, որի շրջանակում մենք պետք է Հայոց Ցեղասպանության հարցը բարձրացնենք, այլ յուրաքանչյուր ամիս և յուրաքանչյուր տարի մեզ համար այդ հարցը արդիական է»,-նշեց Հարությունյանը:

Այնուամենայնիվ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը նախաձեռնել է այլ ցուցահանդեսներ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում, որոնք կանցկացվեն այս տարի ինչպես Երևանում, այնպես էլ արտերկրում:

2015թ. մայիսի 11-ին  հայ նկարիչ Տիգրան Կիրակոսյանը Գերմանիայի Հալե քաղաքի Գեղարվեստի ակադեմիայի արվեստանոցում կբացի իր «Ձայներ անցյալից» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցադրվելու է 20 աշխատանք մոնոտիպի տեխնիկայով:

Իսկ հոկտեմբերին արդեն Երևանում Գերմանիայի և Հայաստանի (Գյումրի, Երևան) արվեստագետները համատեղ իրականացնելու են նախագիծ Արմին Վեգների՝ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նամակների մասին:

«Նույնիսկ չնչին միջոցառում, որը մշակութային բնույթ է կրում, ավելի շատ հասարակություն է համախմբում իր շուրջը, և այդ ցուցահանդեսների, համերգների միջոցով մարդիկ բացահայտում են իրենց համար Հայաստանը: Դրանից հետո պատմական շերտերն են բացահայտում: Այս դեպքում ցուցահանդեսների միջոցով փորձել ենք այլ մակարդակի վրա ներկայացնել ցեղասպանությունից հետո եկող սերունդների կամքը և իրենց ապրելու ցանկությունը»,-ընդգծում է Հարությունյանը:

Բոլոր մշակութային միջոցառումները՝ նվիրված 100-րդ տարելիցին, իրենց մեջ կրում են վերածննդի գաղափարը. կարծում է Հարությունյանը և հավելում, որ ցուցահանդեսով իրենք ցանկանում են ցույց տալ, որ անկախ ամեն ինչից հայ ազգը գոյություն ունի, ստեղծագործում է և շարունակում է ապրել:

Բացի Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում անցկացվող մշակութային միջոցառումներից «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը այս տարի նախապատրաստվում է իրականացնել ևս մի քանի ցուցահանդես:

Այս տարվա հունիսին Երևանը հյուրընկալելու է էստոնացի արվեստագետների, ովքեր Երևանի Նկարիչների միությունում ներկայացնելու են Էստոնիայի գրաֆիկական արվեստը:

Հուլիսին մեծ միջոցառում է անցկացվելու՝ նվիրված հայ մեծ նկարիչ Մինաս Սվետսիյանի հոբելյանին: Ռուս արվեստի թանգարանում կներկայացվի Ավետիսյանի աշխատանքներից մեկը:

Օգոստոսին Գերմանիայի Բավարիա երկրամասում հայ նկարիչ Տիգրան Սահակյանը կբացի իր ցուցահանդեսը: Իսկ սեպտեմբերին Սաքսոնյան երկրամասի լուսանկարչական ցուցահանդես կանցկացվի Երևանի ազգային պատկերասրահում:

«Իսկ նոյեմբերին մենք  Գերմանիայի Բոն քաղաքում  իսլանդացի և գերմանացի նկարիչների հետ ևս մեկ համատեղ ցուցահանդես կբացենք, որը կոչվելու է «Հիմա բոլորս միասին»: Այս ցուցահանդեսը ևս անմիջականորեն կապված է լինելու Հայոց Ցեղասպանության հետ»,-եզրափակեց Հարությունյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
Օգոստոսի 16-ին, ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս «Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում» թեմայով, որի շրջանակում կներկայացվեն «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նոր հետազոտության արդյունքները։
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ