«Հասարակական ընդվզման և իշխանությունների արձագանքի գնահատականը Գյումրու աղմկահարույց սպանության դեպքից հետո»
19.01.2015
11:00
Նրանք, ովքեր պահանջում են, որ Գյումրու աղմկահարույց սպանության գործը քննվի Հայաստանում, քաղաքական ընդդիմություն հռչակվեցին, և այդ դիրքորոշումը համարվեց հակառուսականություն, իսկ հարցը քաղաքականացվեց: Այս կարծիքին էին այսօր «Մեդիա կենտրոնի» մասնակիցները՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը և նկարչուհի Զարուհի Մուրադյանը:

«ՀՀ նախագահի առաջին արձագանքը  Գյումրիում կատարված զարհուրելի հանցագործությանը ադեկվատ էր, բայց սոցիալական տիրույթը լցվեց հայտարարություններով, որ ռուսատյացություն չպետք է լինի, հանցագործի ազգային պատկանելիությունը կարևոր չէ: Բայց նրա ազգային պատկանելիությունը և Գյումրիում ռուսական բազայի գտնվելը օբյեկտիվ իրականություն է: Նման հայտարարությունները դարձան զարգացումների լեյտմոտիվը և թելադրեցին զարգացման հետագա ընթացքը»,-նշեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Անդրադառնալով երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության վերաբերյալ՝ Խառատյանը մեկնաբանեց, որ Պուտինի այս հայտարարությունը նշանակում է, որ սպանության գործում մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը կդատվի ռուսական օրենսդրությամբ:

«Պուտինի հայտարարությունը, որ նա կդատվի օրենքի ողջ խստությամբ, նշանակում է, որ Պերմյակովը կդատվի Ռուսաստանում, քանի որ Պուտինը նման հայտարարություններ կարող է անել միայն Ռուսաստանի համար, նա չէր կարող այդպիսի հայտարարություն անել Հայաստանի համար»,-հավելեց Խառատյանը:

Գնահատելով հանրային ընդվզումն ու պահանջը ուղղված իշխանություններին՝ բանախոսները նկատեցին, որ հանրությունը վերջին օրերի իրադարձություններին շատ ավելի սթափ էր և երբեք չձևակերպեց որևէ պահանջ, որը Հայաստանի լիազորությունից և Հայաստանի իրավունակությունից դուրս էր:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը նշում է, որ ՀՀ իշխանությունների «ջայլամի քաղաքականությունը»` չհայտարարել սգո օրեր, կցկտուր ինֆորմացիա տրամադրել Գյումրիի դեպքերի մասին մադկանց ուշադրությունը շեղելու համար, հակառակ էֆֆեկտն ունեցավ և առաջացրեց մարդկանց մոտ ցասում:

«Գյումրիի հանրությունը և Երևանում բողոքի ակցիաները՝ կապված սահմռկեցուցիչ սպանության հետ, իրենց առողջ ռեակցիայով փրկեցին իշխանությունների դեմքը, որոնք անհետացել էին, կամ կոմայի մեջ էին: Իշխանությունների ռեակցիան հակազդեցությունն էր բողոքի ակցիաներին: Մարդկանց բերման ենթարկելը ընդհանրապես ադեկվատ չէր իրավիճակին»,-նկատեց նկարչուհի Զարուհի Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Գյումրու դեպքի հետ կապված Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ բերման էին ենթարկվել 30-ից ավելի ցուցարարներ:

Անդրադառնալով Գյումրու ցույցերի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությանը՝  Խառատյանը նշեց, որ դա բավարար էր հասկանալու համար, որ սպանության գործում մեղադրվող Վալերի Պերմյակովը կարող  է դատվել Հայաստանի ֆիզիակաաշխարհագրական տարածքում, բայց Հայաստանի հետ կապ չունեցող օրենքներով ու քննության ընթացքով:

«Այդ հայտարարությունը լրացուցիչ յուղ լցրեց արդեն բորբոքված կրքերին...Կարող եմ ասել, որ մեր իշխանությունները դավաճանեցին հանրությանը երկու ձևով: Նախ, որ հանրային ընդվզումը արատավորեցին, և երկրորդ՝ կատարվել է քրեական սարսափելի հանցագործություն, ու մարդիկ ուզում են հասկանալ դրա շարժառիթները»,-հավելեց Խառատյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ