«Բաց կառավարման գործընկերության» անկախ հաշվետվական մեխանիզմի առաջընթացի վերաբերյալ հայաստանյան հաշվետվություն
04.04.2016
14:30
Այսօր Երևանի Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ հանրային քննարկում ««Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) անկախ հաշվետվական մեխանիզմի առաջընթացի վերաբերյալ հայաստանյան հաշվետվությունը» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի (OGM IRM) ազգային  անկախ  հետազոտող Արտակ Քյուրումյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Արամ Ասատրյանը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Լիանա Դոյդոյանը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն:

ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի (ԲԿԳ ԱՀՄ/OGP Independent Reporting Mechanism) ազգային անկախ հետազոտող Արտակ Քյուրումյանը պատրաստել էր ԲԿԳ-ի հայաստանյան առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն: Հանդիպման ժամանակ նա ներկայացրեց, թե որքանով է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները և գործողությունների ծրագիրը արտացոլում թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության ԲԿԳ-ի արժեքները, որքանով է Հայաստանի կառավարությունը հետևում ԲԿԳ ընթացակարգերի պահանջներին՝ մշակելու և իրականացնելու գործողությունների ծրագիրը, որքան հավակնոտ է ՀՀ երկրորդ գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ինչ առաջընթաց է արձանագրվել ստանձնած պարտավորությունների իրականացման գործում: Քննարկմանը որպես բանախոսներ նաև հրավիրված էին ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

ՀՀ երկրորդ գործողությունների ծրագրի նախապատրաստման և իրականացման գործընթացի ԲԿԳ ԱՀՄ հաշվետվությանը շուտով կարելի է ծանոթանալ, ինչպես նաև պարտավորությունների ու դրանց կատարման վերաբերյալ կարծիքներ ներկայացնել հետևյալ կայքէջում. http://www.opengovpartnership.org/country/armenia/irm

Քննարկմանը հրավիրված էին ՀՀ պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամներ, քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ