«Տնից` տուն» վավերագրական ֆիլմը ստեղծում է երկխոսություն հայերի և ադրբեջանցիների միջև
18.05.2015
17:00
Հայ-ադրբեջանական հակամարտությամբ հետաքրքրվող Էստոնիայի Տարտուի համալսարանի ուսանողներն ու դասախոսները երեկ «Մեդիա կենտրոնում» մասնակցեցին «Տնից` տուն» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը:

Մինչ ցուցադրությունը՝ ֆիլմի հեղինակ Սեդա Մուրադյանն օտարերկրյա հյուրերին ներկայացրեց կինոնկարի ստեղծման պատմությունը, որի նկարահանումներն ավարտվել են 2008-ին:

Ֆիլմը պատմում է 1989-ին Սումգայիթի ջարդերից հետո Ադրբեջանից Հայաստան տեղափոխված հայերի և Հայաստանից Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիների մասին, որոնք փոխանակել են իրենց գյուղերն ու խոստացել`չքանդել գյուղերում թողած գերեզմանները:

Հայկական Ձյունաշող և ադրբեջանական Քերքենջ գյուղերը  մինչ օրս պահում են միմյան տված խոստումը և գյուղերում պահպանում թե ադրբեջանական, թե հայկական գերեզմանոցները:

Սեդա Մուրադյանը պատմեց, որ մինչ ֆիլմի նկարահանումը, այդ գյուղերի մասին հոդված է պատրաստել բրիտանական Խաղաղության և պատերազմի լուսաբանման ինստիտուտի (IWPR-ի) համար: Այնուհետեև սկսել է խորը ուսումնասիրություններ կատարել այդ թեմայի շուրջ ֆիլմ նկարահանելու համար:

«Այս երկու գյուղերի փոխանակումը ադրբեջանցիներն ու հայերը ինքնակամ են արել: Նրանք իսկական քաղաքացիական հասարակություն են եղել, որովհետև փոխանակման նախաձեռնությունը հենց բնակիչների կողմից է եղել, այլ ոչ թե հասարակական կազմակերպություների, միջազգային կառույցների, կամ կառավարության միջամտությամբ»,-ասում է Մուրադյանը:

Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման եզրեր չկան և հնարավոր չէր նկարահանումներն անցկացնելն ադրբեջանական կողմում, Սեդա Մուրադյանը պատմում է, որ այս հարցում իրեն օգնել են ադրբեջանցի գործընկերները: Այս ֆիլմի միջոցով ադրբեջանական և հայկական գյուղերի բնակիչները ևս մեկ անգամ տեսել են սահմանի մյուս կողմում գտնվող իրենց հարազատներիգերեզմանները և համոզվել, որ դրանք պահպանվում են մինչ օրս:

Ֆիլմի համահեղինակ, պատմաբան-խորհրդատու Արսեն Հակոբյանը նշեց, որ Ձյունաշող գյուղը գտնվում է հայ-վրացական սահմանին: Փոխանակելիս հայկական գյուղն ունեցել է 500 բնակիչ, իսկ ադրբեջանական գյուղը՝ 800:

Տարտուի համալսարանի դասախոսների այն հարցին, թե ինչպես են արձագանքել ֆիլմին Հայաստանի իշխանությունները, Սեդա Մուրադյանը պատասխանեց, որ խոչընդոտներ չեն եղել: Ավելին՝ ֆիլմը մի քանի անգամ ցուցադրվել է Հանրային հեռուստատեսությամբ:

«Այս ֆիլմը շատ կարևոր է, քանի որ Հայասատանը և Ադրբեջանը չունեն կապեր, մարդիկ չեն կարողանում խոսել միմյանց հետ, ուստի սա հիանալի հնարավորություն է, որպեսզի ֆիլմով մարդիկ երկխոսեն: Խաղաղությունը շատ կարևոր է տարածաշրջանում պահպանելը, բայց այս կոնֆլիկտը այնպիսին է, որ չկա անձնական շփում և մի գործունեության ոլորտ, որը կարող էր միավորել այս երկու ազգերին: Հույս ունեմ, որ հետագայում կշարունակվի նման երկխոսությունը հայերի և ադրբեջանցիների միջև»,-ֆիլմի դիտումից հետո իր կարծիքը հայտնեց Տորտուի համալսարանի դասախոսներից մեկը:

Ֆիլմի ցուցադրությունից հետո ուսանողները հարցեր ուղղեցին ֆիլմի համահեղինակներին և կիսվեցին իրենց տպավորություններով:

«Մենք արդեն մեկ շաբաթ է Հայաստանում ենք և անընդհատ լսում ենք հայ-ադրբեջանական կոնֆլիկտի, վեճերի ու խնդիրենրի մասին: Առաջին անգամն է, որ տեսնում ենք, թե ինչպես մարդիկ կարող են երկխոսել, զրուցել միմյանց հետ ու փորձել լուծումներ գտնել: Սա միայն մեկ օրինակ է, բայց ֆիլմը ապացուցում է, որ հնարավոր է գտնել երկխոսության ուղին: Երկխոսությունը շատ կարևոր է խաղաղության համար»,-նշեց կոնֆլիկոտոլոգիա ուսումնասիրող Տարտուի համալսարանի ուսանողներից մեկը:

Ուսանողները հավելեցին, որ իրենք դեռ չեն այցելել Ադրբեջան  հակամարտության ուսումնասիրության շրջանակում հանդիպումներ ունենալու համար, սակայն  առաջիկայում կայցելեն Լեռնային Ղարաբաղ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույց» Հրաչյա Հակոբյանի հետ
22.06.2018
16:00
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից Հրաչյա Հակոբյանի կարծիքով այսօր բավականին խորը արմատներ են դրվում, որպեսզի հասարակությունը պատրաստվի գնալու ազատ և արդար ընտրությունների:
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ