Էլեկտրաէներգիայի հերթական թանկացման ռիսկերը չեն վերացել
19.06.2015
11:00
Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, որը Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշման համաձայն տեղի կունենա օգոստոսի 1-ից, կառաջացնի բացասական սոցիալ-տնտեսական հետևանքներ: Որպես հետևանք հանրապետությունում սպասվող թանկացումները կհարվածեն սպառողի գրպանին և կնվազեցնեն տնտեսվարողների մրցունակությունը: Այդ մասին հայտարարեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետևանքները:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, չնայած բնակչության բուռն դժգոհությանը և բողոքներին, հունիսի 17-ին մասնակիորեն բավարարեց էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման Հայաստանի էլեկտրական ցանցերի ներկայացրած հայտը: Համաձայն հանձնաժողովի որոշման էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6,93 դրամով՝ ՀԷՑ-ի հայտով առաջարկած 17 դրամի փոխարեն:

«Մեդիա կենտրոնում» հունիսի 19-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գնումների քաղաքականության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանի և «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման տնտեսական հետևանքները» թեմայով: Քննարկմանը տեսազանգի միջոցով Գյումրիից մասնակցեց նաև «Խորան-ԱՐԴ» ինտելեկտուալ կենտրոնի ղեկավար Արմեն Պետրոսյանը: Հայկ Գևորգյանի կարծիքով էլեկտրաէներգիայի 16%-ի չափով թանկացումը կհանգեցնի մոտ 1% հավելյալ գնաճի: «2014թ-ի, երբ տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի թանկացում 11%-ի չափով, այն հանգեցրեց մոտ 0.4% հավելյալ գնաճի: Այս դեպքում մենք գործ ունենք 16% թանկացման հետ, որը կհանգեցնի շուրջ 1% հավելյալ գնաճի:

Նշանակում է պետական բյուջեով պլանավորված 4,5% գնաճին կավելանա ևս 1%, և մենք կունենանք արդյունքում 5,5% ընդհանուր տարեկան ինֆլայցիա», - նշեց Գևորգյանը: Թանկացումների տնտեսական հետևանքը, ըստ բանախոսի, առաջին հերթին կլինի սպառման ծավալների կրճատման տեսքով: «Յուրաքանչյուր ընտանիք սպառման համար նախատեսած գումարներից տարեկան մոտ 40-50 հազար դրամ պետք է կրճատեն և ուղղեն էլեկտրաէներգիայի վարձի վճարմանը: Այսինքն, այն փողը, որը պետք է մարդիկ ծախսեին ապրանքներ ձեռք բերելու համար, հիմա պետք է դրա վրա խնայեն ու տան էլեկտրաէներգիային», - նշեց նա: Տնտեսագետ Արտակ Մանուկյանն անդրադարձավ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումներին՝ էլեկտրաէներգիայի թանկացման սոցիալական հետևանքները մեղմելու համար: Այժմ կառավարությունը հաշվարկներ է իրականացնում, թե ինչ սոցիալ-տնտեսական հետևանքների կբերի էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը: Այնուամենայնիվ, գործադիրը նշել է, որ աջակցություն է տրամադրելու սոցիալապես անապահով խավերին:

«Կառավարության աջակցությունն իրականում չի կարող մեղմել իրավիճակը, քանի որ այն ուղղված է միայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: Կոմունալ թանկացումը շղթայական անդրադառնալու է մյուս բոլոր ոլորտների վրա: Այն բերելու է նաև այլ ապրանքների և ծառայությունների թանկացման, ինչը վերաբերում է բնակչության բոլոր խմբերին, որը հաշվի չի առնվում», - նշեց Արտակ Մանուկյանը:

Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հերևանքները դժգոհություն է առաջացրել նաև Գյումրիում, որտեղ հունիսի 19-ին անցկացվելու է բողոքի ակցիա: «Այսօր ցույց է լինելու Գյումրու թատերական հրապարակում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ», - տեղեկացրեց քննարկմանը Գյումրիից տեսազանգի միջոցով միացած «Խորան-ԱՐԴ» ինտելեկտուալ կենտրոնի ղեկավար Արմեն Պետրոսյանը: Նրա կարծիքով, թանկացումները առաջին հերթին բացասական են անդրադառնալու գյուղերից Գյումրիում վարձով ապրող ուսանողների և նպաստառուների վրա: Քննարկման մասնակիցները վստահ են, որ սակագների թանկացման հիմնական պատճառը ՀԷՑ-ում կառավարման հետ կապված խնդիրներն են: Իսկ քանի կան այդ խնդիրները, այդքան ժամանակ ակտուալ է լինելու էլեկտրաէներգիայի թանկացման հարցը:

«ՀԷՑ-ն ունի կառավարման խնդիր, և դրանում մեղավոր է Հայաստանի իշխանությունը, քանի որ վերջինս չի ձգտում ունենալ ճիշտ կառավարվող համակարգ ունեցող էլեկտրական ցանցեր: Քանի դեռ նման խնդիր չի դրված, մենք չենք կարող համոզված լինել, որ սակագաների նոր բարձրացման հայտեր չեն ներկայացվի», - նշեց Հայկ Գևորգյանը: Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ ՀԷՑ-ի համակարգում դրական փոփոխությունների բացակայության պայմաններում ապագայում ևս քաղաքացիները կբախվեն էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին: Հավանաբար այն տեղի կունենա 2017թ-ին, քանի որ հաջորդ տարում ամենացածր գնով էլեկտրաէներգիա արտադրող աղբյուրը՝ Մեծամորի ատոմակայանը, վերանորոգվելու է: «Այդ գործընթացը տևելու է մոտ վեց ամիս, որի ընթացքում էլեկտրաէներգիա է ձեռք բերվելու ավելի թանկ աղբյուրներից: Իսկ սա նշանակում է նոր պարտքերի գոյացում, և որպես հետևանք՝ սակագաների բարձրացման ռիսկերի ուժեղացում», - հայտարարեց Հայկ Գևորգյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
«Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ»
20.04.2018
15:00
Հայաստանում ապրիլի 13-ից սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաների ու բողոքի գործողությունների ընթացքում բռնությունների են ենթարկվել լրագրողներ ու խոչընդոտվել է լրագրողների ու լրատվական կազմակերպությունների աշխատանքը։
Լարված իրավիճակ ՀՀ-ում. «թավշյա հեղափոխությո՞ւն», թե՞ սովորական ճգնաժամ
20.04.2018
12:00
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
«Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները»
12.04.2018
16:30
Շատ ավելի կարևոր է ստեղծել ազատ հասարակություն, որը կթելադրի իր կամքը, որը թույլ չի տա ժողովրդավարությունը ընկալել որպես իշխանավորի բարի կամք կամ չարի կամք:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ